Ո՞վ է եկեղեցու բակում նորածնին զամբյուղով թողած երեխայի մայրը…մանրամասներ

Երևանի Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում մայիսի 8–ին նորածին երեխային լքած մայրն այսօր հայտնաբերվել է։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։

Ոստիկանությունից հայտնում են, որ մայրը Շիրակի մարզի բնակչուհի է, ծնված 2000 թ.։

Նշվում է, որ նա ներկայացվել է քննչական բաժին։

Աղբյուրը

Leave a Comment