Ճոպանուղին են տեղադրում․ Ծառուկյանն ասել է՝ երբ կբացվի Հիսուսի արձանը

Ճոպանուղին են տեղադրում․ Ծառուկյանն ասել է՝ երբ կբացվի Հիսուսի արձանը

«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական եռօրյա ֆորումի շրջանակներում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ, զրուցել ամենատարբեր թեմաներից։

Հանդիպման շրջանակներում նաև հարցուպատասխան է եղել։ Հարցերից մեկն առնչվել է Հիսուս Քրիստոսի արձանի բացմանը։

Ծառուկյանը տեղեկացրել է, որ այն կբացվի հաջորդ տարեվերջին։

«Տեղը պատրաստ է, արձանը պատրատ է, ճոպանուղին են տեղադրում։ Մյուս տարվա վերջ բացումը կանենք, ամբողջ աշխարհին կհրավիրենք»,- ասել է Ծառուկյանը։

Աղբյուրը

Leave a Comment