Այլևս չենք կարող թաքցնել Ձեզնից. Գոհար Ավետիսյանի ամուսնալուծված քույրը հայ տղայի հետ է ամուսնացել և երեխայի է սպասում

starnews.am-ը գրում է. Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը ունի հետևորդների մեծ բանակ: Ժամանակ առ ժամանակ սկանդալային հրապարակումներով, շքեղ նվերներով ու ծաղիկներով ներկայացող Գոհարն այսօր հրապարակել է իր հարազատ քույրիկի`Նունիկի հետ համատեղ տեսանյութ, որտեղ երևում է, որ Նունիկը հղի է:

Պարզվում է`տարիներ առաջ ամսունալուծված աղջիկը տևական ժամանակ առաջ կրկին ամուսնացել է ազգությամբ հայ տղայի հետ և շուտով կծնվի նրանց երեխան:

Նունիկը գտնվում է հղիության վերջին եռամսյակում:

«Միայն ես կարող էի մեկ տարվա մեջ սիրահարվել, ամուսնանալ ու երեխա ունենալ»,- գրել է Նունիկը:

Լուրն իսկական իրարանցում է առաջացրել համացանցում: Նշենք, որ Նունիկը նախկին ամուսնուց ունի դուստր, ով 5 տարեկան է:

Leave a Comment