Ով է Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ հրապարակում քաղաքացիների վրա ներխուժած բեռնատարի վարորդը Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանն է։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին պատմել է, որ ինքը «Կամազ» -ով եկել էր միանալու ցուցարարներին։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում անհայտ անձը «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները։ Վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից՝ առերևույթ հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment