Մեզ լափամանից օգտվող ասեն, մենք պետք ա ձեններս կտրենք, բան չասե՞նք. Անաիս Սարդարյան

Եթե Սրբազան հայրը մի նժարին լինի, և դուք ձեր ամբողջ թիմով, կնանիքով ու երեխեքով մի նժարին, Սրբազանը միշտ լինելու է ձեզանից ավելի ծանր։ Այս մասին երեկ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին հայտարարեց դերասանուհի Անաիս Սարդարյանը։

«Կիրանց գնացի, նայեցի Սրբազանի աչքերի մեջ, մի բան ասացի՝ ես հավատում եմ ձեզ, եթե ես ձեր մեջ խաբնվեմ, կկորցնեմ հավատը մարդկության նկատմամբ։ Սրբազանը չի ստում, ասե՞մ ովքեր են ստում, մարդիկ, ովքեր ասացին, թե այստեղ հավաքված են նարկոբարոններ և կրիմինալներ, իմ ազգին անվանում են լափամանից լափողներ, ովքեր սուտ են խոսում, դուք չպիտի մնաք միայն էն բանի համար, որ իմ արածը արցախցիների համար ջուրը գցեցիք, իմ կամավորների արածը, իմ ազգի արածը»,- ասաց նա։

ArmLur.am-ը զրուցել է դերասանուհի Անաիս Սարդարյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment