Հայ հայտնիներից ովքեր և ինչպես են միացել Բագրատ սրբազանին

StarNews-ը ներկայացնում է հայ հայտնիների, ովքեր միացել են Բագրատ սրբազանի` «Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթին, նաև նրանց`ովքեր սպասում են Սրբազանի Երևան հասնելուն:

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եւ քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ արդեն 3-րդ օրն է` շարունակում են քայլերթը, այսօր էլ այն մեկնարկեց Սեւանի թերակղզու խաչմերուկից։

Դերասան Գևորգ Գրիգորյանն ինստագրամյան իր էջում գրել է.

«Ես մտածում էի, որ անհայրենիքներին գահնկեց պիտի անեն Հայրենիքի պաշտպանները, զինվորականները, բայց սխալվեցի, մեր բանակի հրամանատարությունը այս պահին թլպատվածա ու անկարող, ու սատանաներին դժողք են ուղարկելու Հոգևորականները»:

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարկել, որում Բագրատ սրբազանն է քայլերթի ժամանակ: Հաղարծինի մոտ արված տեսանյութում Անահիտ Կիրակոսյանի որդին բարևում է Սրբազանին, իսկ Անահիտն ասում, որ Սրբազանի հետ են:

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եւ քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ արդեն 3-րդ օրն է` շարունակում են քայլերթը, այսօր էլ այն մեկնարկեց Սեւանի թերակղզու խաչմերուկից։

Երգիչ Արամոն իր եղբոր հետ այսօր միացել է շարժմանն ու Սրբազանի հետ քայլում է այս պահին:

Leave a Comment