Անուշահոտ խնձորի չիպսեր, որոնցից անհնար է կտրվել

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 467 մարդ

loading...
  Այս չիպսեր ձեր տունը կլցնեն դարչինի և խնձորի բուրմունքով: Դրանց պետք չէ ավելացնել շաքարավազ կամ աղ, ոչ էլ` ձիթապտղի յուղ, սրանք առողջարար և օգտակար չիպսերը են` հագեցած համով: Ըստ ցանկության, դուք կարող եք պատրաստել մի փոքր փափուկ չիպսեր, և ավելի խրթխրթան:

Բաղադրությունը:
 3 խնձոր
 2 ճաշի գդալ- աղացած դարչին
 1 ճաշի գդալ- աղացած կոճապղպեղ
 1.5 թեյի գդալ- մշկընկույզ
 1.5 թեյի գդալ- աղացած մեխակ
 Ջեռոցը տաքացրեք մինչև 100 աստիճան: Խնձորը բարակ կտրատում ենք և դնում ենք թղթի վրա: Համեմունքները խառնում ենք և հավասարաչափ շաղ ենք տալիս խնձորների վրա:
 Թխեք 1-1,5 ժամ, շրջեք չիպսերը, շաղ տվեք համեմունքներ և թխեք ևս 1 ժամ:
 Եթե դուք ուզում եք ստանալ խրթխրթան չիպսեր, մի հանեք դրանք ջեռոցից`  պարզապես անջատեք այն և թողեք մինչև ամբողջությամբ սառչի: Չիպսերը հերմետիկ կոնտեյներով` սենյակային ջերմաստիճանում, կարող են մնալ մեկ շաբաթ: