Ընտրեք գունային կոմբինացիան և իմացեք, թե ինչպես եք կարողանում սիրել

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 1 080 մարդ

loading...
 Մարդու նախասիրությունները շատ բան կարող են պատմել նրա բնավորության մասին: Պարզվում է՝ նույնիսկ ձեր սիրելի գույները շատ բան կարող են պատմել: Ավելի վառ երանգներ՝ գերադասում են առավել էմոցիոնալ և վառ խառնվացքով մարդիկ, դասական գույն (սև, սպիտակ) սիրում են նրանք, ովքեր ունեն ռացիոնալ մտածելակերպ և լուրջ հայացքներ կյանքին: Այսօր մենք ձեզ առաջարկում ենք թեստ: Նայեք գույների այս չորս կոմբինացիաները: Ընտրեք այն կոմբինացիան, որը ձեզ առավել շատ է դուր գալիս: Դուք կզարմանաք, բայց սա կարող է ձեզ պատմել այն մասին, թե ինչպես եք կարողանում սիրել:


 A
 Դուք վստահում եք մարդկանց: Հարաբերություններում ամբողջությամբ տրվում եք զուգընկերոջը և պատրաստեք բառացիորեն նվիրել ձեզ նրան: Ձեզ դուր է գալիս մաքուր, ոչնչով չսահմանափակված սերը: Երբ կգտնեք այն մարդուն, ով կգնահատի ձեր որակները՝ այլևս իրարից չեք բաժանվի:

 B
 Դուք ակտիվ զուգընկեր եք: Երազում եք վառ և երջանիկ սիրո մասին: Դուք ցանկանում եք գտնել մի մարդու, ում հետ կկարողանաք առողջ ապրելակերպ վարել և բացահայտել ձեր համար որևէ նոր բան: Դուք հաճախ սկզբից մի փոքր ամաչում եք, բայց երբ ձեր սիրտը բացվում է, ամեն ինչ ուղղակի հրաշալի է դառնում:

 C
 Դուք շատ կրքոտ մարդ եք: Մարդկանց բառացիորեն ձգում է ձեր եռացող էներգիան: Վառ խառնվածքի տեր եք և պատրաստ եք փորձարկումների: Այդ պատճառով ձեր հարաբերությունները հաստատ չեն կարող ձանձրալի լինել: Միակ վտանգը՝ արագ եք սիրահարվում, այդ պատճառով կարող եք մի անգամ «այրվածք ստանալ»: Զգույշ եղեք:

 D
 Դուք միասեր եք: Երբ սիրահարվում եք, ապա ձեր ամբողջ մտքերը նվիրված են միայն այդ մարդուն: Դուք այլևս չեք կարող մտածել մեկ ուրիշի մասին: Բայց երբեմն ձեր հառաչանքի օբյեկտը նույնիսկ չի էլ իմանում ձեր զգացմունքների մասին: Կատարեք առաջին քայլը, որպեսզի ստիպված չլինեք տառապել: