Յուրահատուկ հոգեբանական թեստ. ինչից եք վախենում

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 4 722 մարդ

loading...



 Յուրաքանչյուր մարդ իր վախերն ունի։ Եթե նրանց մի մասը կարողանում է տրամաբանորեն բացատրել դրանք, մյուսները չեն կարողանում անել դա։ Վախենալը նորմալ է, միայն թե հարկավոր է հստակ հասկանալ, թե ինչն է վախ առաջացնում. այս զգացումն իսկապես ազդում է նյարդային համակարգի վրա։ Գտեք վախի աղբյուրը։ Այս գործում ձեզ կարող է օգնության հասնել այս հոգեբանական թեստը։ Ընտրեք լուսանկարը, ոը լավագույնս բնութագրում է ձեր վախը, և կարդացեք, թե ինչ է դա նշանակում։
A տարբերակը նշանակում է, որ վախենում եք ինքներդ ձեզնից։ Վախենում եք ձեր ապագայի, քայլերի ճիշտ լինելու, ցանկացած մանրուքի համար, որ շրջապատում է ձեզ և ստիպում գոնե մի փոքր նյարդայնանալ։ Հարկավոր չէ այդքան անհանգստանալ։ Հասկացեք, որ բոլոր մարդկանց էլ հատուկ է սեփական ապագայի համար վախենալը. չէ՞ որ մենք չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում առջևում։ Դա առիթ չէ ամեն օր վախով արթնանալու։ Թուլացեք, հանգստացեք և վայելեք ներկան։

B տարբերակը նշանակում է, որ վախենում եք, թե ինչ կմտածեն մարդիկ ձեր մասին։ Միշտ անհանգստանում եք մյուսների կարծիքի պատճառով, հատկապես, եթե այն բացասական է։ Ցանկանում եք, որ բոլորը ձեզ միայն լավագույն լույսի ներքո տեսնեն։ Քննադատությունը ծանր եք տանում։ Պետք չէ կորցնել սեփական եսը՝ մյուսներին բավականություն պատճառելու համար։ Մտածեք ձեր պահանջների մասին։

C տարբերակը նշանակում է, որ իրականում ոչնչից չեք վախենում։ Բավական ինքնավստահ եք, բավական վստահ քայլում եք կյանքի ճանապարհով՝ այն բոլոր տեսակի վախերից ու անհանգստություններից հեռու պահել կարողանալու համար։ Ամեն դեպքում այս լուսանկարի ընտրությունը ենթագիտակցորեն վկայում է վախի մասին, որ մի օր կարող է վախ առաջանալ՝ կապված կյանքի փոփոխությունների հետ։ Մի անհանգստացեք։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է։

D տարբերակը նշանակում է, որ վախենում եք սեփական ապագայի համար։ Ձեզ թվում է, թե ինչ-որ բան չի ընթանա ըստ ծրագրվածի, և չեք կարողանա ունենալ այն ամենը, ինչ ցանկանում եք։ Հարկավոր չէ անհանգստանալ այս առիթով. հենց դա ձեզ թույլ չի տալիս վայելել ներկան։
Աղբյուրը՝ BlogNews