Լվացք անելու 5 հիանալի գաղտնիքներ, որոնք բացահայտել են 5-աստղանի հյուրանոցի աշխատակիցները

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 330 մարդ

loading...
Մենք պարզել և ձեզ ենք ներկայացնում լվացք անելու 5 հիանալի հնարքներ, որոնք բացահայտել են 5-աստղանի հյուրանոցի աշխատակիցները:

Լվացքի մեքենան լիցքավորելը  
Լավագույն տարբերակը լվացքի մեքենան 80%-ով լիցքավորելն է: Եթե չափից դուրս շատ լիցքավորեք, ապա իրերը լավ չեն լվացվի, իսկ եթե քիչ լիցքավորեք, իրերն անպիտան վիճակի կհասնեն մեխանիկական ազդեցության պատճառով:
Ջրի ջերմաստիճանը
Դեզինֆեկցիա անելու և կեղտոտ հետքերը վերացնելու համար ամենաօպտիմալ ջերմաստիճանը 40-60 աստիճանն է: Տաք ջուրը վնասում է գործվածքը, իսկ սառը ջուրը չի վերացնում բակտերիաները:
Լվացքի միջոցները 
Կոնդիցիոների փոխարեն, որը ժամանակի հետ սրբիչները կոշտացնում է, 5-աստղանի հյուրանոցի աշխատակիցներն օգտագործում են սպիտակ քացախ: Պարզաջրելիս 100 մլ քացախ ավեացրեք, որպեսզի սպիտակեղենը փափկի:
Պայքար հետքերի դեմ   
Յուղի թարմ հետքերը վերացնելու համար դրանց վրա շաքարի փոխարինիչ կամ օսլա (крахмал) լցրեք, ապա պարզապես լվացեք իրը:
  • Ջրի մեջ ավելացրեք աղ (1 ճաշի գդալ 1 լիտր ջրին), իրերը դրանց մեջ թրջեք և թողեք նախքան լվանալը. այդպես դուք կազատվեք սուրճի կամ գինու հետքերից:
  • Սոդան կօգնի ազատվել դեղնած հետքերից և տհաճ հոտից:
Չորացում
Մասնագետները խորհուրդ են տալիս իրերը չորացնել դրսում՝ մաքուր օդին, արևի շողերի ներքո: Եթե ստիպված եք չորանոց օգտագործել, ապա իրերի հետ թենիսի գնդակ դրեք. այդպես իրերը փափուկ կլինեն:
Աղբյուրը՝ BlogNews