Ինչպե՞ս սկսել ամեն ինչ հասցնել: Ժամանակի կառավարման մեկ գաղտնիք

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 2 681 մարդ




 Որքա՞ն հաճախ եք խնդրի առջև կանգնում` հասցնել ամենինչ մի քանի ժամում: Infoman.am-ը գիտի ժամանակի արժեքը, հետևաբար ձեզ ենք ներկայացնում մեթոդաբանություն, որը կօգնի սահմանել առաջնահերթ գործերը: Այս պարզ միջոցը մտածել է Դուայթ Էյզենհաուերը, այն բանից հետո, երբ դարձավ ԱՄՆ-ի 34-րդ նախագահը: Նրա գաղափարը կօգնի ձեզ առանձնացնել առաջնահերթ գործերը երկրորդայիններից և նրանք, որոնք անգամ ուշադրություն չեն պահանջում: Ձեզ պետք կգա գրիչ և թուղթ: Այժմ անցեք գործերի ցանկի վրայով և յուրաքանչյուր առաջադրանքի համար պատասխանեք երկու հարցի:
  
Ուղղակի պատասխանեք երկու հարցի
Դա կարևո՞ր է:         Դա շտա՞պ է:
Այո կամ ոչ:             Այո կամ ոչ:
 Կախված պատասպանից, յուրաքանչյուր առաջադրանք ընկնում է քառակուսային մատրիցներից մեկի մեջ:

Շտապ և կարևոր

 Սա «վատ» քառակուսի է: Իդեալական վիճակ է, երբ այսպիսի գործեր Ձեր կյանքում չեն առաջանում: Երբեմն այստեղ կարելի է ուղարկել երկրորդ քառակուսիյի առաջադրանքները, որոնք ուզում եք արագ ավարտել:
 Օրինակ` Հասցնել ինքնաթիռի չվերթին: Դա ինձ համար կարևո՞ր է: -Այո: Դա շտա՞պ է:-Իհարկե:

Կարևոր է, բայց ոչ շտապ

 Այս քառակուսու մեջ մտնում են Ձեր ամենաարդյունավետ գործերը: Այստեղ խոսքը արդեն գնում է ողջամիտ պլանավորման և յուրաքանչյուր առաջադրանքի որակով կատարում: Սա այն է, ինչի վրա արժի հենց այսօր ժամանակ ծախսել, սակայն պարտադիր չէ հենց հիմա:
 Օրինակ`Ծրագրել արձակուրդ մեկնելը: Դա կարևո՞ր է: - Այո: Դա շտա՞պ է: -Արձակուրդը կես տարի հետո է:

Կարևոր և շտապ չէ

 Անարդյունավետ , սակայն թանկարժեք ժամանակը խլող գործեր: Այս գործերը չեն նպաստում Ձեր առջև դրված նպատակներին, որպես կանոն, դա տարբեր տեսակի տեղեկատվական աղմուկ է, օրինակ` հեռախոսով երկար զրույցները, պատահական հանդիպումները և անսպասելի իրադարձությունները:
 Օրինակ` Աշխատանքի ամենալարված պահին զանգում է ընկերուհին` չնչին գործով: Դա կարևո՞ր է: -Ոչ: Դա շտա՞պ է: -Դուք արդեն վերցրել եք հեռախոսը:
Կարևոր չէ, բայց շտապ է

 Ուղղակի մորացեք այս գործերի մասին: Երբեմն նպատակներին հասնելու համար պետք է կարողանալ ինչ-որ բանին ասել «չոր» ոչ: Իդելական վիճակում այս քառակուսին պետք է դատարկ լինի: Այնուամենայնիվ, դրա մեջ շատ հաճախ ընկնում են տարբեր բաների վերաբերյալ մարդկանց խնդրանքները, ովքեր դժվար դրա դիմաց Ձեզ համար ինչ-որ բան անեն`անծանոթ մարդկանց հաղորդագրությունները և ոչ կարևոր գնումները:
 Օրինակ`Երկար ծամանակ է չե՞ք գնացել ֆիլմ դիտելու: - Գնացել եմ անցած շաբաթ: Ուրեմն կարո՞ղ եք սպասել մինչև հանգստյան օրերը: Էյզենհաուերի մատրիցի լրացված օրինակ

ԴԻՏԵԼ