10 մթերք` կյանքը երկարացնելու համար

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 698 մարդ

loading...
 10-րդ տեղ` վարսակ

Այն նվազեցնում է արյան մեջ շաքարի քանակությունը, օգտակար է ստամոքսային հյութի ցածր թթվայնության դեպքում, լավացնում է մարսողությունը, կարգավորում է աղիների աշխատանքը:

9-րդ տեղ` սխտոր
 
Սխտորը նվազեցնում է օրգանիզմում վատ նյութերի ազդեցությունը, իջեցնում է արյան ճնշումը, աջակցում է սրտի մկանների և ուղեղի բջիջների գործառույթներին: Այն նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկը:

8-րդ տեղ` կանաչ թեյ

Կանաչ թեյը հարուստ է նյութերով, որոնք նվազեցնում են քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների առաջացումը:Այն նվազեցոնում է արյան մեջ շաքարի և խոլեստիրինի քանակությունը:

7-րդ տեղ` ծովի ձուկ
 
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծովի ձուկը նվազեցնում է ինսուլտի ռիսկը` իր մեջ առկա ճարպային թթուների և բետա-կարոտինի շնորհիվ:

6-րդ տեղ` կակաո

Իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ: Այն ամրացնում է օրգանիզմի իմունային համակրգը:

5-րդ տեղ` ցորենի սերմ
 
Ամենաօգտակար մթերքներից մեկն է: Օրգանիզմը մաքրում է տոքսիններից: Կարգավորում է նյութափոխանակությունը և ամրացնում է իմունային համակարգը:

4-րդ տեղ` խնձոր

Խնձորը պարունակում է հակաօքսիդիչներ, յոդ և երկաթ: Խնձորի կանոնավոր օգտագործումը օգնում է մաքրել օրգանիզմը:

3-րդ տեղ` խաղող
 
Մուգ խաղողը` հիմնականում կեղևում և սերմերում պարունակում է հակաօքսիդիչներ, որոնք ավելի ուժեղ ազդեցություն են թողնում, քան վիտամին E-ն:

2-րդ տեղ` լոլիկ
  
Լոլիկի մեջ պարունակվող հակաօքսիդիչները ազդում են իմունային համակարգի լավացման, նյութափոխանակության վրա: Նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկը:

1-ին տեղ` հապալաս

Հապալասը պարունակում է ամենաուժեղ ազդեցություն ունեցող հակաօքսիդիչները: Այս հատապտուղը ոչ միայն լավացնում է տեսողությունը, այլ նաև ընդունակ է վերականգնել օրգանիզմի բազմաթիվ գործառույթներ: