6 խորհուրդ ինչպես կրճատել ծախսերը

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 2 994 մարդ




Մոտենում է Ամանորը և ամանորյա արձակուրդները և դրա հետ էլ ամանորյա ծախսերը, որոնք կարող են ծանր հարվածել ընտանեկան բյուջեյին:
Ինչպե՞ս տնտեսել Ամանորին և չսահմանափակել մեզ և մեր մտերիմներին, ամանորյա տոները դարձնել պայծառ, համեղ, հետաքրքիր և հիշարժան առանց դրամապանակին վնաս հասցնելու:
Առաջին հերթին պետք է նախապես գնահատել եկամուտները և պլանավորել ծախսերը:
Իսկ դրա համար անհրաժեշտ է իմանալ, որքան արժեն ամանորյա ծախսերը, որոնք են ամանորյա հիմնական ծախսերը և որքան գումար են միջինը ծախսում հայերը ամանորյա տոների համար:
 
Ամանորյա ծախսերի հիմնական տեսակներ են`
  • Ամանորյա նվերների համար ծախսերը,
  • Ամանորյա սեղանի համար ծախսերը,
  • Ամանորյա զվարճանքների և զարդարանքների համար ծախսերը,
  • Ճանապարհորդության ծախսերը:
Ընդհանուր խորհուրդներ ինչպես տնտեսել Ամանորին.
  • Պատրաստվեք գալիք տոներին նախորոք:
  • Նվերների որոշ մասը կարող եք պատրաստել Ձեր ձեռքերով:
  • Նվերները գնեք օնլայն խանութներից:
  • Մի հրապուրվեք գովազդներով, զեղչերով և ակցիաներով:
  • Խանութ գնացեք նախապես պլանավորված ցւոցակով:
  • Պլանավորեք: