Առաջին օգնության 9 հայտնի հնարքներ, որ մարդկանց 90%-ը սխալ է անում

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 1 350 մարդ

 Առաջին բուժօգնության հիմնական կանոններն իմանալը չափազանց կարևոր է: Սակայն հարկավոր է հիշել, որ ամեն ազդող ուժ ունի իր հակազդող ուժը, և հարկավոր է այնպես անել, որ տուժածին էլ ավելի ծանր վիճակի մեջ չգցել:
 Ձեզ ենք ներկայացնում առաջին բուժօգնության 9 ամենատարածված սխալները:

 1. Վերքի մշակումը ջրածնի պերօքսիդով, յոդով կամ էլ բժշկական սպիրտով կարող է վտանգավոր լինել  Ինչն է վատ. ջրածնի պերօքսիդը ոչնչացնում է շարակցական հյուսվածքի բջիջները, և վերքն ավելի ուշ է սկսում լավանալ: Յոդը և սպիրտը այրում են առողջ բջիջները, կարող են առաջացնել ցավային շոկ և այրել՝ վերքի վրա հայտնվելով:
 Ինչպես է պետք. հարկավոր է լվալ վերքը մաքուր, խմելու կամ եռացրած ջրով, այնուհետև քսել հակաբիոտիկ պարունակող ապաքինող քսուք: Առանց անհրաժեշտության վիրակապ կապել հարկավոր չէ, հակառակ դեքում վերքը ավելի երկար ‹‹թաց›› կմնա և ուշ կլավանա:

 2. Սրտի անուղղակի մերսումը բերում է կողոսկրերի կոտրվածքների և վնասում թոքերը Ինչն է վատ. սրտի անուղղակի մերսում անելիս հաճախ կոտրում են կողոսկրերը, իսկ արդեն կոտրված ոսկրերը կարող են լրջորեն վնասել թոքերն ու սիրտը:
 Ինչպես է պետք. սրտի անուղղակի մերսում հարկավոր է անել միմիայն այն պարագայում, երբ չկա զարկերակ, անձը չի շնչում, և մոտակայքում բժիշկ չկա: Հարկավոր է կանչել շտապ օգնություն, իսկ մինչ նրանք ժամանեն, անել սեղմումներ: Ճիշտ ռիթմը՝ 100 սեղմում մեկ րոպեի ընթացքում: Երեխաների համար անուղղակի մերսումն արվում է մատներով և այլ ռիթմով: Արհեստական շնչառությունն արվում է այն ժամանակ, երբ սիրտն արդեն սկսում է զարկել: Կա մեկ այլ տարբերակ. 30 սեղմում 2 ներշունչ, հետո նորից 30 սեղմում 2 ներշունչ:

 3. Պարացետամոլը կարող է առաջացնել խնդիրներ լյարդի հետ Ինչն է վատ. պարացետամոլը բաղկացած է ացետամինոֆենից: Այն հանում է ցավը, իջեցնում ջերմությունը, հանգստացնում բորբոքումները, մտնում է բազմաթիվ դեղամիջոցների կազմի մեջ: Դեղաքանակի (դոզա) չարաշահումը հանգեցնում է լյարդի և երիկամների աշխատանքի ձախողման:
 Ինչպես է պետք. հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել դեղաքանակին: Չափահասակների համար նորման կազմում է մեկանգամյա օգտագործման պարագայում 1 գրամ, օրական առավելագույնը՝ 4 գրամ: Ացետամինոֆեն պարունակվնում է տարբեր դեղորայքներում, հատկապես մրսածության և գլխացավի դեմ դեղերում, ուստի մեծ է ռիսկը դրանց համակցման պարագայում դեղաքանակը չարաշահելու, ինչն էլ բերում է թունավորման:

 4. Երբ քթից արյուն է հոսում, չի կարելի գլուխը հետ գցել կամ պառկել Ինչն է վատ. այս վիճակում գլուխը հետ գցելը կամ պառկելը բարձրացնում է արյան ճնշումը գլխում: Արյունը կարող է հայտնվել թոքերում և առաջացնել սրտխառնոց:
 Ինչպես է պետք. հարկավոր է գլուխը ուղիղ պահել՝ ճնշումը հնարավորինս արագ իջեցնելու նպատակով, և քթին ինչ-որ սառը բան դնել: Ցուցամատի և բթամատի օգնությամբ հաջորդաբար փակել քթանցքերը (15 րոպե յուրաքանչյուրը), շնչել բերանով: Եթե արյունահոսությունը շարունակվում է, ապա կրկնել նույնը: Հարկավոր է շտապ օգնություն կանչել, եթե արյունահոսությունը չի կանգնում կամ էլ եթե այն առաջացել է տրավմայի արդյունքում:

 5. Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում պետք չէ մարդուն հանել ավտոմեքենայից կամ էլ ավելի հարմար դիրքում տեղավորել Ինչն է վատ. հիմնականում ՃՏՊ-ից հետո լինում է պարանոցի կամ ողնաշարի վնասվածք: Անգամ ամենաաննշան շարժումը տուժածին օգնելու նպատակով կարող է նրան սպանել կամ ողջ կյանքի ընթացքում հաշմանդամ դարձնել:
 Ինչպես է պետք. եթե կան լուրջ վնասվածքներ, ապա հարկավոր է անհապաղ շտապ օգնություն կանչել, իսկ մինչ այն կժամանի հետևել տուժածի շնչառությանը:

 6. Լուրջ թունավորման պարագայում չի կարելի սրտխառնոց առաջացնող դեղեր խմել Ինչն է վատ. սրտխառնոց առաջացնող դեղերը կարող են հանգեցնել կերակրափողի այրվածքի, իսկ թունավոր փսխուկները կարող են հայտնվել թոքերում:
 Ինչպես է պետք. թունավորման կասկածի ժամանակ հարկավոր է շտապ օգնություն կանչել, պատմել ախտանշանները, թունավորման ենթադրյալ պատճառը և կատարել մասնագետի ասած գործողությունները: Հարկավոր չէ զբաղվել ինքնագործունեությամբ կամ էլ խորհուրդներ փնտրել համացանցում:

 7. Արյունահոսությունը դադարեցնելու նպատակով պարանի օգտագործումը կարող է բերել վերջույթների անդամահատման Ինչն է վատ. սխալ կերպ կապելը կարող է բերել վերջույթների սեղմման: Այս գործողությունը չի դադարեցնում արյունահոսությունը, այլ զրկում է վերջույթներն արյան շրջանառությունից, ինչն էլ հանգեցնում է հյուսվածքների նևրոզի:
 Ինչպես է պետք. հարկավոր է մեծ քանակությամբ ստերիլ մառլյայի կամ էլ մաքուր կտորի միջոցով վիրակապ սարքել և սեղմած պահել: Մինչև շտապ օգնության տեղ հասնելը սա բավական է: Միակ բացառությունը շատ ուժգին արյունահոսությունն է, երբ մահանալու ռիսկն ավելի մեծ է, քան անդամահատման ռիսկը:

 8. Ցնցումների (նոպա) մեջ ընկած մարդու բերանը գդալ դնել կամ լեզուն դուրս հանել հարկավոր չէ Ինչն է վատ. Ցնցման ընթացքում մարդը կարող է կուլ տալ այդ իրը կամ էլ շնչահեղձ լինել:
 Ինչպես է պետք. նոպայի ընթացքում մարդը կարող է կտրուկ շարժումներ անել, կապտել, սակայն նոպան ինքնաբերաբար է ավարտվում, իսկ օրգանիզմն ունակ չէ ինքն իրեն լուրջ վնաս հասցնելու: Հարկավոր է բժիշկ կանչել: Լեզուն կուլ տալ ֆիզիկապես հնարավոր չէ, իսկ կծելն այնքան էլ վտանգավոր չէ: Ցնցումի ավարտից հետո մարդուն հարկավոր է կողքի վրա պառկեցնել:

9. Օձի, թունավոր միջատների կծած վերքից երբեք չի կարելի թույն ծծել Ինչն է վատ. թքի հետ միախառնված թույնն ընկնում է բերանային հատված՝ առաջացնելով ևս մեկ ախտահարված շրջան: Սա արագացնում է օրգանիզմի թունավորումը, կարող է բերել թոքերի այտուցի և սրտի աշխատանքի դադարեցման:
 Ինչպես է պետք. եթե կծել են վերջույթը, ապա պետք է ընդունել հորիզոնական դիրք այնպես, որ կծած հատվածը սրտի դիրքից ցածր լինի: Հարկավոր է շտապ օգնություն կանչել և շատ հեղուկ խմել:
Աղբյուրը՝ BlogNews