3 հիանալի վարժություններ, որոնք ձեզ կօգնեն կատարելության հասնել

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 1 922 մարդ




 Գեղեցիկ մարմինը դժվար է պատկերացնել առանց կլորիկ և ձիգ հետույքի: Եվ բացարձակապես պարտադիր չէ դրա համար մարզասրահ գնալ, քանի որ վարժություններ կարելի է անել և տան պայմաններում: Ձեզ ենք ներկայացնում ֆիտնես-մարզիչ Անժելա Լիի կազմած 30-օրյա ծրագիրը:

Վարժությունների գրաֆիկ Գրաֆիկում նշված թվերն արտացոլում են արվելիք վարժության քանակը մեկ մոտեցման ընթացքում: Օրական հարկավոր է անել 3 մոտեցում 2-3 րոպե տևողությամբ, այսինքն՝ մեկ օրվա կտրվածքով ընդհանուր հարկավոր է ծախսել ոչ ավել, քան 11 րոպե: Եվ մի՛ անտեսեք հանգստի օրերը. մկաններին ժամանակ է հարկավոր վերականգնման համար:

Վարժություն 1. Բազային Սրանք սովորական կքանիստեր են: Ոտքերը զատեք ուսերի լայնությամբ, մեջքն ուղիղ պահեք և կքանստեք՝ ձեռքերն առաջ պարզած:
 Խորհուրդ մասնագետից. վարժությունը կատարելու ընթացքում ձեր ուշադրությունը կենտրոնացրեք կոնքային ոսկրերի շարժման վրա: Կարևոր է առաջ չթեքվել, աչքերը պահել ձեռքերի մակարդակին, կանգնել ուղիղ և կուրծքը բաց պահել:

Վարժություն 2. Գանտելներով Կանգնեք ուղիղ՝ ոտքերը ուսերից փոքր-ինչ լայն զատած, մեջքը՝ ուղիղ: Յուրաքանչյուր ձեռքում հարկավոր է մեկական գանտել պահել և կքանստել:
 Խորհուրդ մասնագետից. սկսեք թեթև, 2 կիլոգրամանոց գանտելներից, իսկ ժամանակի հետ անցում կատարեք 3 և 4 կիլոգրամանոցին: Եթե անսահման հոգնածություն զգաք մի քանի անգամ վարժությունը կրկնելուց հետո, ապա դանդաղ ցած դրեք դրանք և ավելի թեթև քաշի անցեք:

Վարժություն 3. Բարդ Կանգնեք ուղիղ՝ ոտքերը ուսերից փոքր-ինչ լայն զատած, մեջքը՝ ուղիղ, ձեռքերը գլխի ետևում՝ մատները միահյուսած:
 Խորհուրդ մասնագետից. ձեռքերով գլխի վրա ճնշում մի՛ գործադրեք և առաջ մի՛ թեքվեք: Արմունկները պետք է այնպիսի դիրքում լինեն, որ չխանգարեն ձեր պերիֆերիկ (կողային) տեսողությանը:
Աղբյուրը՝ BlogNews