Շպարվելու հարցում ամենատարածված սխալները

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 1 632 մարդ




 Գաղտնիք չէ, որ աշխարհի գրեթե բոլոր կանայք սիրում են գեղեցիկ տեսք ունենալ շպարի միջոցով և նույնիսկ հաճախ անկեղծանում են, որ դիմահարդարված չլինելու դեպքում իրենց անվստահ են զգում:

 Թեև բազմաթիվ ուսումնասիրությունների և սոցհարցումների արդյունքներ բազմիցս վկայել են, որ տղամարդիկ նախընտրում են խնամված, այլ ոչ շատ շպարված կանանց, իգական սեռի մեծամասնությունը շարունակում է մնալ շպարի «գերին»:

 Ինչպես նշում են դիմահարդարման և մարմնի խնամքի ոլորտի մասնագետները, կանայք շատ հաճախ շփոթում են խնամված և գերշպարված լինելու հասկացությունները, որոնք միանգամայն տարբեր բաներ են:

 Շպարվելու համար նախատեսված կոսմետիկ նյութերի հիմնական նպատակն է ընդգծել կնոջ գեղեցկությունը և քողարկել փոքրիկ թերությունները, և շատ հաճախ դրանց չարաշահումը հակառակ արդյունքն է տալիս. թարմ ու գեղեցիկ տեսք ապահովելու փոխարեն այն կարող է կնոջը մեծացնել 10 տարով:
 Ստորև ներկայացնում ենք այն տարածված սխալները, որոնցից պետք է խուսափել արհեստականորեն տարիք չավելացնելու համար.

 1.Պետք չէ չափից շատ տոնային քսուք օգտագործել, քանի որ դրա հաստ շերտը դեմքին արհեստական տպավորություն է փոխանցում` է՛լ ավելի ընդգծելով եղած թերությունները, այդ թվում նաև՝ մանր կնճիռները:

 2. Պետք չէ չափից ավելի քողարկել աչքերի շուրջ առկա մուգ շրջանակները, քանի որ այդ դեպքում այն իր գույնով կտարբերվի դեմքի մյուս մասերից և բավական ծիծաղելի դրության մեջ կդնի կնոջը:

 3. Կնոջ տարիքը 10 տարով կարող է մեծացնել նաև շրթներկի ճիշտ չընտրված գույնը: Մասնագետները խորհուրդ են տալիս երիտասարդ տարիքում խուսափել մուգ գույների ընտրությունից` դրանց փոխարեն նախապատվություն տալով թափանցիկ, վարդագույն կամ բաց շագանակագույն երանգների շրթներկերին:

 4. Հարկավոր չէ դիմափոշին քսել ամբողջ դեմքին, քանի որ դա ծանրության տպավորություն է թողնում: Անհրաժեշտության դեպքում հարկավոր է այն կիրառել միայն այսպես կոչված T հատվածում` ճակատի, քթի և դնչի:

 5. Սև աչքի մատիտը հարկավոր է փոխարինել ավելի բաց երանգներով: Բանն այն է, որ սև մատիտ օգտագործելու դեպքում աչքերն ավելի փոքր են թվում, իսկ վերին կոպերը` ծանրացած: Իսկ շագանակագույն մատիտն աչքերին հաղորդում է ավելի բնական տեսք և պայծառ հայացք:

 6. Շուրթերի ընդգծման համար նախատեսված մատիտով պետք չէ դրանք մեծացնել` անցնելով շուրթերի բնական սահմանները: Ինչպես նշում են մասնագետները, այս սխալն ամենաշատ տարածվածներից մեկն է և գրեթե բոլոր դեպքերում շուրթերը գեղեցկացնելու փոխարեն ունենում է հակառակ արդյունքը:
Աղբյուրը՝ BlogNews

8 արտասովոր երևույթներ, որոնք տղամարդիկ կանանց մեջ շատ սեքսուալ են համարում

Մենք սովոր ենք մտածել, որ տղամարդկանց կանանց մեջ գրավում են միայն անթերի մարմինը, գեղեցիկ ներքնազգեստը և պայծառ հագուստը:Infoman.am-ը կներկայացնի, թե իրականում ինչն է գրավում տղամարդկանց:

10 իրավիճակ, որոնք կհասկանա յուրաքանչյուր կին

Գեղեցիկ լինելու համար` նրանք դիմում են բազում հնարքների, բայց երբեմն դրանց պատճառով ընկնում են փորձանքի մեջ:

4 կարծրատիպեր այն մասին, թե ինչ է դուր գալիս տղամարդկանց` կանանց մեջ

Հաճախ է պատահում, որ կանայք դժվար են կարողանում կառուցել երջանիկ և ներդաշնակ հարաբերություններ տղամարդկանց հետ:

Ինչու՞ են հարբած տղամարդիկ կանանց ավելի գեղեցիկ համարում

Հայտնի փաստ է, որ ալկհոլի ազդեցության տակ տղամարդիկ ավելի ցրված են`կանանց ընտրության հարցում: Ինչու՞մն է կայանում տղամարդկանց նման վարքագիծը, փորձել են պարզել բրիտանացի գիտնականները:

Ահա ինչպիսի տեսք ունեն հայտնի մոդելները` իրական կյանքում

Մենք սովոր ենք մոդելներին տեսնել գեղեցիկ սանրվածքով և շպարով, բայց չէ որ նրանք հասարակ մարդիկ են և նրանք էլ կարող են թերություններ ունենալ:

Փորձը ցույց է տվել, որ կանայք ավելի գեղեցիկ են, քան կարծում են

Բոլորս էլ ինքներս մեզ թերագնահատում ենք և մեր մեջ փնտրում ենք թերություններ: Dove ապրանքանիշը փորձի արդյունքում ցույց է տվել, որ կանայք ավելի գեղեցիկ են, քան կարծում են:

Կանանց ֆիզիկական գծեր, որոնք գրավում են տղամարդկանց

Որոշ կանայք այդքան էլ գեղեցիկ չեն, բայց կարողանում են բոլորին գրավել: Մենք հավաքել ենք կանանց ֆիզիկական գծեր, որոնք գրավում են տղամարդկանց:

Տղամարդկանց կարծիքով` 5 ամենագրավիչ կանացի իրերը

Սեքսուալ լինելու մասին պատկերացումները բոլորի մոտ տարբեր են: Այս տղամարդիկ մասնակցել են հարցմանը և նշել են այն կանացի իրերը, որոնք նրանց կարծիքով շատ գրավիչ են: