5 պարզ քայլեր, որոնք կօգնեն վերջնականորեն ազատվել քաղցրից

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 614 մարդ

loading...
 Շաքարի վնասակարության մասին բոլորն էլ գիտեն և մեզնից յուրաքանչյուրն էլ որևէ պահի ցանկացել է քաղցրից հրաժարվել:  Շատերը կարծում են, որ դա իրական խնդիր է: Բայց կա լավ նորություն, ըստ էության, որպեսզի ազատվենք շաքարի կախվածությունից, մեր օրգանիզմին պետք է ընդամենը 10 օր: Infoman.am-ը պարզել է, թե ինչպես պետք է անցկացնել այդ տաս օրը և առաջարկում է ձեզ փորձել:

1. Մի խմեք կալորիական ըմպելիքներ
Յուրաքանչյուր գազավորված հյութ իր մեջ պարունակում է բավականին շատ շաքար: Այն շատ վատ է անդրադառնում մեր օրգանիզմի վրա և ավելորդ քաշ ենք հավաքում: Փոխարինեք այն հասարակ կամ հանքային ջրով` մարմինը կմաքրվի, ծարավի զգացում չեք ունենա և այդ ամենի հետ մեկտեղ ձեր օրգանիզի վրա դա վատ ազդեցություն չի թողնի:

2. Կերեք սպիտակուցով հարուստ սնունդ և շատ բանջարեղեն
 Սպիտակուցը չի բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը, սակայն այն մեզ էներգիա է տալիս և երկար ժամանակ քաղցի զգացում չեք ունենա, ինչը շատ կարևոր է: Սպիտակուցով հարուստ են` ձուկը, ձուն, հավը:Նաև արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորում են բանջարեղենները, բայց ոչ` կարտոֆիլը: Բանջարեղենները ձեր օրգանիզմին կտան անհրաժեշտ ածխաջրեր, որոնք չեն բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը:

3. Մի մոռացեք ճարպերի մասին
 Շատ հաճախ, մարդիկ առողջ սննդի ետևից ընկնելով ամբողջությամբ հրաժարվում են որևէ ճարպ պարունակող մթերքներից: Ճարպերը կարգավորում են մեր ախորժակը, հավասարակշռում են արյան մեջ շաքարի մակարդակը և առհասարակ օրգանիզմին շատ օգուտ է տալիս:

4. Պատրաստ եղեք արտակարգ իրավիճակների
 Ի վերջո, բոլորիս հետ էլ պատահել է, որ նորմալ ուտելու ժամանակ չենք ունեցել: Այդ ժամանակ մենք ուտում ենք, ինչ պատահի: Մեր նպատակն է այս 10 օրերի ընթացքում այնպես անել, որպեսզի նման իրավիճակներում ձեռքի տակ լինեն օգտակար մթերքներ, այլ ոչ թե` վնասակար:

5. Քնեք, ինչպես հարկն է
 Վատ քունն առաջացնում է էներգիայի պակաս, որն օրգանիզմը ցանկանում է շուտ լրացնել: Նման դեպքերում, մենք ցանկանում ենք քաղցր ուտել: Փորձեք քնել մոտ 8 ժամ, ձեր օրգանիզմը ձեզ շնորհակալություն կհայտնի և քաղցրի նկատմամբ այլևս կախվածություն չեք ունենա: