10 մթերքներ, որոնք կօգնեն ձեր օրգանիզմին պայքարել սթրեսի դեմ

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 409 մարդ

loading...
 Լավ տրամադրությունը կախված է բազմաթիվ գործոններից` այդ թվում առողջ սննդից: Եթե ձեզ մոտ սթրեսային իրավիճակ է, ապա ճիշտ մթերքները կօգնեն ձեզ` պայքարել դրա դեմ: Առաջին հերթին սթրեսային իրավիճակում մի փորձեք հարձակվել քաղցրի, խմորեղենների, կծուի, սուրճի և ալկոհոլի վրա: Դա կարող է ավելացնել ձեր քաշը, իսկ ալկոհոլի չարաշահումը` հանգեցնել կախվածության: Սթրեսի ժամանակ սննդակարգը պետք է հավասարակշռված լինի: Ահա, թե որ մթերքները կարող են օգնել հաղթահարել սթրեսը:

1. Բանան
 Դա լավագույն հակասթրեսային միրգն է: Այն պարունակում է B վիտամիններ, որոնց պակասը հաճախ լինում է դեպրեսիայով տառապող մարդկանց մոտ:

2. Ցիտրուսներ
 Վիտամին C-ի աղբյուրն են հանդիսանում: Այս կատեգորիայում կարող ենք ներառել նաև` սև հաղարջը, հապալասը, կիվին: Վիտամին C-ն օգնում է բարձրացնել տրամադրությունը:

3. Նուշ
 Իր կազմում ներառված թթուները, ցինկը և վիտամին E-ն պայքարում են ազատ ռադիկալների դեմ, որոնք ձևավորվում են սթրեսի արդյունքում:

4. Կաթնամթերք
 Դրանք պարունակում են շատ կալցիում, որը բժիշկները համարում են բնական հանգստացնող:

5. Դառը շոկոլադ
 Այն պարունակում է նյութեր, որոնք օգնում են կալցիումին մտնել մարմնի անհրաժեշտ բջիջներ: Այն նաև ունի հանգստացնող ազդեցություն:

6. Սև թեյ
 Դրա կազմի մեջ մտնող ամինաթթուները կարգավորում են իմունային համակարգը, բարձրացնում են սթրեսի նկատմամբ դիմադրությունը և բարձրացնում են տրամադրությունը:

7. Ձուկ և ծովամթերք
 Դրանք պարունակում են վիտամիններ B6 և B12, որի բացակայությունը հանգեցնում է դեպրեսիայի: Բացի այդ, դրանք ցինկի աղբյուրներ են:

8. Ձավարեղեն
 Այն կատարում է հակասթրեսային գործառույթներ, բարձրացնում է տրամադրությունը:

9. Տավարի միս
 Այս մթերքը հարուստ է B վիտամիններով, երկաթով և ցինկով: Սրտանոթային հիվանդություններից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում ուտել ոչ ճարպային փափկամիս:

10. Լոլիկ
 Դրանք ոչ միայն բարձրացնում են տրամադրությունը, ակտիվացնելու մեզ, այլ նաև մեզ տալիս են երջանկության հորմոններ: