Ինչու ենք մենք ուտելուց հետո ցանկանում քնել և ինչ մթերքներ են մեղավոր այդ հարցում

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 483 մարդ

loading...
  Մեզնից շատերը ուտելուց հետո ցանկանում են քնել: Պարզվում է, որ դրա պատճառը կարող է լինել ինչպես հոգնածությունը, այնպես էլ որոշ ուտեստներ: Infoman.am-ը հավաքել է 7 ուտեստներ, որոնք կարող են քնկոտություն առաջացնել, հատկապես միմյանց հետ համադրելու դեպքում:

Կաթնամթերք
 Տրիպտոֆանի և կալցիումի համադրությունը օգնում է ուղեղին մարսել այս ամինաթթուն: Ամենամեծ ազդեցությունը թողնում են չոր պանիրները, քանի որ շատ կալցիումի են պարունակում:

Նուշ
 Նուշը պարունակում է շատ տրիպտոֆան` ամինաթթու, որը նպաստում է մելատոնինի` քնի հորմոնի, արտադրությանը: Բացի այդ, նուշը պարունակում է մագնեզիում, որը թուլացնում է մկանները, որից հետո ցանկություն է առաջանում պառկել:

Բանան
 Շաքարը, որը պարունակում է բանանը, տրիպտոֆանը դարձնում է ավելի մատչելի մեր ուղեղի համար: Ներդրում ունեն նաև կալիումն և մագնեզիումը, որոնք կան այս մրգում: Այս հանքանյութերը հանգստացնում են մկանները, դա է պատճառը, որ մարմնի վրա տարածվում է հաճելի թուլությունը:

Ընկույզ
 Ընկույզը պարունակում է ավելի քիչ տրիպտոֆան, քան նուշը, բայց ընկույզը արդեն իսկ պարունակում է մելատոնին: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընկույզի օգտագործումը մեծացնում է արյան մեջ այս հորմոնի մակարդակը, որպես հետևանք, մենք կարող ենք քնել:

Բալ
 Բալը մեծացնում է մելատոնինի մակարդակը: Մի քանի հատ բալը կամ նույնիսկ մի բուռը զգալիորեն չի փոխի ձեր կարգավիճակը, բայց մի բաժակ բալի հյութը, ամենայն հավանականությամբ, ձեզ մոտ քնելու ցանկություն կառաջացնի:

Դդմի սերմեր
 Տրիպտոֆանից բացի դդմի սերմերը պարունակում են շատ ցինկ և մագնեզիում: Այս տարրերը հանգստացնում են մկանները և նյարդային համակարգը, այնպես որ կարող է քնելու ցանկություն առաջանա:

Յուղոտ ձուկ
 Այն թթուները, որոնք պարունակում են սաղմոնը, թունան և այլ յուղոտ ձկներ մեծացնում են մելատոնինի արտադրությունը: Այս թթուները նվազեցնում են արյան մեջ սթրեսի հորմոնների մակարդակը, դա է պատճառը, որ մեզ մոտ քնելու ցանկություն են առաջանում: