10 հիանալի հնարքներ, որոնք ձեզ կդարձնեն խոհարարության վարպետ

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 3 212 մարդ





Միայն հմուտ խոհարարները կարող են առանց դանակի կտրել խնձորը, ձուն մաքրել` մեկ շարժումով և չթողնել, որ սոխը ստիպի նրանց լացել: Նրանք գիտեն պատրաստման բոլոր մանրուքներն ու հնարքները և հաճույքով կիսվում են մեզ հետ:
Infoman.am-ը հավաքել է 10 հիանալի հնարքներ, որոնք կօգնեն զարմացնել Ձեր ընկերներին և բարեկամներին:

1. Յոգուրտից կաթիլներ

Յոգուրտից կաթիլները ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար դեսերտ են և հատկապես սիրված են երեխաների կողմից:

2. Սոխը կտրել և չլացել

Որպեսզի սոխը ձեզ այլևս «արցունքներ չպարքևի», մինչև այն կտրելը դրեք բարձր սառեցման ջերմաստիճան ունեցող սառնարանում:

3. Ինչպես հեշտ մաքրել ձուն

Այն ինքն իրեն կմաքրվի, եթե եփելու ընթացքում ջրի մեջ գցեք մի կտոր կիտրոն: Նաև կիտրոնը կարող եք փոխարինել կես թեյի գդալ սոդայով` արդյունքը նույնը կլինի:

4. Պելմենիի եփման գաղտինքը

Թողեք ջուրը եռա, ավելացրեք աղ և գցեք պելմենին ջրի մեջ: Երբ նրանք արդեն բավականին եփվեն, ավելացրեք մի բաժակ սառը ջուր և եփեք ևս 3–4 րոպե: Այդ հնարքը թույլ կտա բացել խմորի բոլոր համային հատկությունները:

5. Ինչպես թխել, եթե ձուն վերջացել է

Եթե դուք որոշել էիք թխել որևէ խմորեղեն և ձուն վերջացել է, ապա այն կարելի է փոխարինել բանանով (1 ձուն-1/2 բանան): Խմորեղենի համը դրանից չի փոխվի:

6. Իդեալական սուրճ

Հնարք, որը կգնահատեն սուրճի սիրահարները կամ նրանք, ովքեր չենք կարողանում առավոտյան վեր կենալ առանց մի բաժակ թարմ էսպրեսոյի: Լցրեք մի փոքր աղ և դարչին` սուրճը եփելուց առաջ: Աղը հեռացնում է դառը համը, իսկ դարչինը տալիս է յուրահատուկ համ:

7. Ինչպես կտրել խնձորը առանց դանակի

Եթե ունեք մեկ խնձոր և դա պետք է ուտեն երկու հոգի, կա հնարք` ինչպես առանց դանակի այն բաժանել երկու մասի`
  • Հանեք պոչը,
  • Ձեռքերով աջ և ձախ պտտեք խնձորը,
  • Ուժ գործադրեք երկու կողմերի վրա և խնձորը հեշտությամբ երկու մասի կբաժանվի:
8. Ինչպես արագ մաքրել սխտորը

Որպեսզի դրա վրա երկար ժամանակ չծախսեք, այն 15 վայրկյանով դրեք միկրոալիքային վառարանի մեջ, դրանից հետո սխտորը շատ հեշտությամբ կմաքրվի:

9. Խմորեղենը կտրել առանց դանակի

Օրինակ` տորթը արագ և հավասար կտրելու համար կարող եք օգտագործել ատամի թել:

10. Ավելի լավն է, քան տապակածը
 
Եթե ձեզ թվում է, որ տապակած կարտոֆիլից լավ բան չկա, ապա փորձեք սա` կարտոֆիլը բարակ մասերի բաժանեք, ավելացրեք մի փոքր ձեթ, աղ և պղպեղ: 40 րոպեով դրեք ջեռոցի մեջ: Շատ շուտով սա կդառնա Ձեր սիրելի ուտեստը:

ԴԻՏԵԼ