6 սովորություններ, որոնք վնասակար են առողջության համար

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 3 531 մարդ




 Հասարակ իրերն ու գործողությունները, երբեմն վատ ազդեցություն են թողնում: Infoman.am-ը ձեզ համար հավաքել է հասարակ իրերի ու գործողությունների ցուցակ, որոնք վնասակար են առողջության համար:
 
1. Ոտքն ոտքին գցել
 Հետազոտությունները ցույց են տվել, որ ոտքն ոտքին գցելը` ինչպես աթոռին նստած, այնպես էլ` գետնին, կարող է բարձրացնել ճնշումը և ազդել նյարդային համակարգի վրա:

2. Կերակրել թռչուններին
 Զբոսանքի ժամանակ ծնողներն ու երեխաները շատ են սիրում կերակրել աղավնիներին: Ցավոք սրտի դա վնասակար է, քանի որ թռչունները կարող են վարակված լինել:

3. Կրել անորակ արևային ակնոցներ
 Ցանկանալով տնտեսել, երբեմն գնում ենք անորակ ակնոցներ, որոնց ապակին մեր աչքերը չի պաշտպանում ուլտրամանուշակագույն ճառագայթներից և կարող է վնաս հասցնել դրանց:

4. Խմել շատ ջուր
  Շատ ջուր խմելը միշտ չէ, որ օգտակար է, քիչը` նույնպես: Եթե միշտ շարժման մեջ եք և սպորտով եք զբաղվում, ապա շատ ջուր խմեք: Իսկ եթե խնդիրներ ունեք կապված երիկամների հետ, ապա ավելի լավ է կրճատեք հեղուկ օգտագործելու քանակությունը:

5. Ուտել աշխատավայրում
 Ճիշտ է աշխատավայրերը տարբեր են լինում: Սակայն դրանցից շատերը ոչ միայն նախատեսված չեն սնունդ ընդունելու համար, այլ նաև պարունակում են շատ բակտերիաներ:

6. Քաղաքում հագնել բաց կոշիկներ
Իհարկե ամառը ցանկանում ենք հագնել բաց հագուստ և կոշիկներ, սակայն բաց կոշիկների պատճառով ոտքերը կարող են վնասվել և այդ վնասված հատվածում կարող է հեշտությամբ ինֆեկցիա անցնել:

ԴԻՏԵԼ