5 սովորություն, որոնք արժի սովորեցնել երեխային, որպեսզի նա ապագայում հաջողակ լինի
Загрузка...
Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:
Այս նյութը կարդացել է 4 708 մարդ
Բոլոր ծնողներն էլ ուզում են, որ իրենց երեխաները լինեն հաջողակ և երջանիկ, այդ իսկ պատճառով հայրիկներն ու մայրիկները ուժերը չեն խնայում` իրենց երեխաների դաստիրակման գործում: Սակայն միշտ չէ, որ լավ կրթությունը հանդիսանում է երջանկության և հաջողակ լինելու գրավական:
Infoman.am-ը պարզել է, որ կան նաև այլ, ոչ պակաս կարևոր սովորություններ և գիտելիքներ, որոնք երեխային կօգնեն հաղթահարել բոլոր դժվարությունները` մեծ նվաճումների հասնելու ճանապարհին:
1. Սեփական կարծիքի ձևավորում

Ժամանակակից աշխարհում սա ամենակարևոր սովորություններից է, որը պետք է արմատավորել երեխայի մեջ` վաղ մանկուց, չէ որ մենք միշտ նրանց կողքին չենք լինելու և միշտ չենք կարող օգնել: Դրա համար պետք է ցույց տալ, որ երեխայի կարծիքը ընտանիքում կարևոր է: Երեխան պետք է իմանա, որ դուք նրան լսում և հասկանում եք:
2. Ինքնուրույնություն

Որքան շուտ երեխան սովորի որոշ բաներ անել ինքնուրույն, այդքան ավելի վստահ կզգա իրեն ապագայում և ավելի հեշտ կլինի հաղթահարել դպրոցի և այլ պարտականությունները: Սովորեցրեք երեխային ինքնուրույն հագնվել, սենյակը մաքրել, սրբել այն, ինչ թափել է: Մի բարկացեք երեխաների սխալների վրա, եղեք համբերատար և մի մորացեք գովասանքների մասին: Աստիճանաբար նրանք կսովորեն ամենինչ անել ինքնուրույն, նույն կերպ, ինչպես սովորել են քայլել և խոսել:
3. Խմբում աշխատելու ունակություն

Վաղ մանկուց երեխային պետք է սովորեցնել, որ շրջապատում գոյություն ունեն հատուկ կանոններ, որոնք հաշվի առնելով կարելի է ստեղծել լավ հարաբերություններ: Այդ կանոններից մեկն է` խմբում աշխատելու և համագործակցելու ունակությունը: Երեխաներին խմբային աշխատանքին սովորեցներիս, պետք է չէ նրանց համեմատել այլ երեխաների հետ, դա միայն ագրեսիա է առաջացնում: Դրա փոխարեն կարելի է ընդգծել յուրաքանչյուր երեխայի կարևորությունը և խմբային աշխատանքի ավարտին խրախուսել բոլոր երեխաներին:
4. Օտար լեզուների իմացություն

Առնվազն երկու օտար լեզու իմանալը ոչ միայն լավ կանդրադառնա նրա ապագայի վրա, այլ թույլ կտա ընդլայնել նրա մշակույթային մտահորիզոնը: Քանի որ չկա ավելի լավ միջոց այլ երկրի մշակույթն ուսումնասիրելու համար, քան տվյալ երկրի բնակիչների հետ նրանց լեզվով հաղորդակցվելն է:
5. Անհաջողություններին նորմալ վերաբերվել

Այն, թե ինչպես է երեխան վերաբերվում հաղթանակներին և անհաջողություններին ձևավորում է նրա ինքնագնահատականը և որոշում է իրենց վերաբերմունքը` այլ մարդկանց նկատմամբ: Անպայման խրախուսեք երեխաների հաղթանակները, սակայն անհաջողությունները նույնպես մի անտեսեք, փորձեք միասին գտնել դրա պատճառները: Եվ ամենակարևորը` երեխային հասկացրեք, որ դուք անկախ ամենինչից նրանց սիրում եք: