4 սովորություննեևր, որոնք մենք իզուր էինք օգտակար համարում

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 3 936 մարդ




Մեզնից յուրաքանչյուրն ունի որոշակի գործողությունների շարք, որոնք համարում ենք անհրաժեշտ առողջության և լավ վիճակում գտնվելու համար: Եվ եթե դրանից որոշները անհրաժեշտ են, օրինակ` ուտելուց առաջ մրգերը լվանալը կամ կանոնավոր մարզադահլիճ գնալը, ապա մյուսները`  որոշ հարցեր են առաջացնում:

Infoman.am-ը հավաքել է սովորություններ, որոնցից կարող եք հեշտությամբ հրաժարվել, քանի որ դրանք ոչ մի օգուտ չեն բերում:

1. Մուլտիվիտամիններ ընդունելը


Մուլտիվիտամինների և տարբեր կենսաակտիվ սննդային հավելումների օգտագործումը չի նվազեցնում հիվանդությունների առաջացման ռիսկը և ոչ մի կերպ չի ազդում հիշողության և արտադրողականության վրա: Այդ եզրահանգման են եկել ԱՄՆ-ից հետազոտողներ, որոնք կատարել են մի շարք կլինիկական ուսումնասիրություններ, որին մասնակցել են ավելի քան 450 հազար մարդ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մուլտիվիտամինների ընդունումը կարող է վատ ազդեցություն ունենալ առողջության վրա:

2. Հակաբակտերիալ այն գելերի օգտագործումը, որոնք ալկոհոլ չեն պարունակում


Ձեռքերի համար նախատեսված հակաբակտերիալ գելերը իրոք կարող են վերացնել բազմաթիվ տեսակի վիրուսներ և բակտերաններ: Սակայն դա վերաբերվում է միայն այն միջոցներին , որոնք ներառում են առնվազն 60 % ալկոհոլ: Մնացած միջոցները ոչ բոլոր միկրոօրգանիզմերի վրա են ազդում:

3. Օրգանիզմի մաքրում` դետոք-դիետաների միջոցով


Արագորեն մասսայականություն հավաքող դետոք-դիետաները խոստանում են ազատել մեզ տոքսիններից: Մասնագետները ասում են, որ օրգանիզմը ընդունակ է դա ինքնուրույն անել: Եթե ձեր լյարդն ու երիկամները չեն կատարում իրենց հիմնական գործառույթները, ապա դա բժշկին դիմելու առիթ է, այլ ոչ թե առիթ` օգտագործել դետոք-դիետաներ:

4. Խուսափե՛ք միկրոալիքային վառարանից օգտվելուց


Միկրոալիքային վառարան օգտագործելիս իրոք անհետանում են մթերքի բոլոր օգտակար հատկությունները: Որոշ դեպքերում, եթե անհրաժեշտ է արագ ինչ-որ բան պատրաստել, ապա կարելի է այն օգտագործել: Օրինակ` նրա մեջ լավ պահպանվում է С վիտամինը:

ԴԻՏԵԼ