Շիֆոնե բիսկվիտ: Անչափ համեղ, թեթև, նուրբ՝ իսկական շիֆոն. Պատրաստվում է շատ արագ և հեշտ

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 313 մարդ




Այն բոլորովին չոր չէ, ուստի կրեմի կարիք չի զգացվի:

Բաղադրիչներ
✓ Ալյուր— 1 բաժակ
✓ Հավկիթ — 5 հատ
✓ Շաքարավազ — 1 բաժակ
✓ Փխրեցուցիչ— 2,5 թ/գ
✓ Աղ— մի պտղունց
✓Ջուր— 140 մլ
✓ Կիտրոնաթթու — 1/4թ/գ
✓ Ձիթապտղի յուղ — 90 մլ
 

Պատրաստման եղանակը

  1. Վերցնում ենք հավկիթները և առանձնացնում դեղնուցը սպիտակուցից:
  2. Խառնում ենք ալյուրը, փխրեցուցիչը, աղը, 150 գր. շաքարավազը:
  3. Փոքրիկ անցք ենք անում ալյուրի մեջ և այնտեղ լցնում ենք դեղնուցները, ապա ավելացնում ջուր: Խառնում ենք: Ավելացնում ենք ձիթապտղի յուղը:
4.Խառնում ենք գդալով, իսկ հետո հարիչով, մինչև կդառնա միաձույլ զանգված:
  1. Հարում ենք 5 ձվի սպիտակուցները այնքան, մինչև կստացվի կայուն փրփուր:
  2. Դանդաղ լցնում ենք կիտրոնաթթուն, խարում ենք, ապա ավելացնում ենք մնացած շաքարավազը և կրկին հարում ենք, մինչև ստացվի խիտ զանգված:
  3. Սպիտակուցները ավելացնում ենք խմորին և դանդաղ ու խնամքով խառնում ենք սիլիկոնե փայտիկով:
  4. Ջեռոցը ջերմաստիճանը հասցնում ենք 180 աստիճանի: Ամանի մեջ դնում են յուղաթուղթը և վրան լցնում խմորը:
 
  1. Եփում ենք այն 45 րոպե: Եփելուց հետո թողնում ենք բիսկվիտը մի փոքր սառչի, ապա մատուցում:
  2. Այս բիսկվիտը պահպանվում է մեկ շաբաթ: Միայն հարկավոր է այն փաթաթել թղթով:

ԴԻՏԵԼ