Այս կանոնները կդարձնեն ձեզ ավելի հայտնի և բոլորը կհարգեն ձեզ

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 3 495 մարդ




  Նապոլեոն Հիլլն իր «Մտածիր և հարստացիր» գրքում գրել է. «Կրկնակի մտածեք ինչ-որ բան ասելուց առաջ, քանի որ ձեր բառերը ունկնդիրների ուղեղում հաջողությունների կամ անհաջողությունների սերմեր են ցանում»:
 Եվ իրոք պատասխան տալուց առաջ չշտապելով դուք շատ բան եք ստանում`

Չեք ընդհատում ուրիշներին
 Երբ ընդհատում ենք դրանով ցույց ենք տալիս մեր անհարգալից վերաբերմունքը զրուցակցի նկատմամբ: Իսկ, երբ մինչև վերջ լսում ենք, ցույց ենք տալիս, որ նրա կարծիքը մեզ համար կարևոր է: Հարգանք ցույց տալով, ի պատասխան ստանում ենք նույնը:

Հասցնում եք կենտրոնանալ
 Հաճախ է լինում, որ մենք ասում ենք ավելորդ արտահայտություններ: Սակայն յուրաքանչյուր խոսակցություն պետք է ունենա կոնկրետ նպատակ: Դուք կկարողանաք ճիշտ բառեր ընտրել, եթե պատասխանելիս չշտապեք:

Ավելի հեշտ եք արտահայտում ձեր մտքերը
 Մեզնից շատերը խոսքում օգտագործում են բառեր-մակաբույծներ: Այդ բառերը վատ տպավորություն են թողնում և խոսքը համոզիչ չի հնչում: Եթե պատասխանը տալուց առաջ մտածեք, ապա կընտրեք ճիշտ բառեր և կկարողանաք ճիշտ ձևակերպել ձեր խոսքը:

Ավելի խելացի կերևաք
 Ոչ ոք չի սիրում նրանց, ովքեր խոսում են առանց մտածելու և չեն լսում դիմացինին: Եթե պատասխանելուց առաջ մտածեք` ավելի խելացի կերևաք և ձեզ մեծ ուշադրությամբ կլսեն:

ԴԻՏԵԼ