Կոսմետիկ միջոցներ, որոնք կարող են «սպանել»

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 4 124 մարդ




 1. The Washington Post թերթը հրապարակել է տեղեկատվություն, համաձայն որի շրթներիկի ավելի քան 400 արտադրողներ օգտագործում են արճիճ՝ արտադրության մեջ, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի հիմնական գործունեության վրա և վնասակար է մարդու բոլոր օրգանների համար։ 

 2. Շրթներիկին փայլ է տալիս վազելինը, որը հանդիսանում է նավթի վերամշակման արդյունքում ստացվող ենթամթերք։ Իր կյանքի ընթացքում, կինը անգիտակցաբար միջինն ուտում է ավելի քան երեք կիլոգրամ նավթարդյուանբերության թափոններ, սակայն կանայք թող չշտապեն խուճապի մատնվել, որովհետև կյանքի ընթացքում մենք մի քանի կիլոգրամ էլ փոշի ենք ուտում ու մի քանի տասնյակ կիլոգրամ այլ քիմիատներ, բայց օրգանիզմի ֆունկցիաներից մեկն էլ հենց նրանում է կայանում, որ հեռացնի անպետք նյութերը, այն բանից հետո, երբ իր համար «վերցնում է» անհրաժեշտ քիմիական և օրգանական նյութերը։ 
 
 3. Եվրոպական Միությունում արգելվել է վազելինի պարունակությամբ ապրանքների արտադրությունը, քանի որ, հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքի քաղցկեղով տառապող կանանց կեսի մոտ, արյան մեջ վազելինի պարունակությունը երկու անգամ ավելի է նորմայից։

 4. Սփրեյի տեսքով ավտոարևայրուքը միշտ ներկայացվել է, որպես ամենաանվտանգ եղանակը՝ մաշկին ցանկալի թխություն հաղորդելու համար, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ այսդ սփրեյերի հիմնական բաղադրիչ հանդիսացող DHA նյութը կարող է վնասել մաշկի բջիջները և քաղցկեղ առաջացնել:
 
 5. Գիտնականների ցնցող բացահայտումներից զերծ չեն մնացել նաև եղունգների լաքը, որոնց բաղադրության մեջ է մտնում DBP նյութը։ Այն կարող է պոտենցիալ վտանգ ներկայացնել, ուստի արգելվել է դրա օգտագործումը։

 6. Շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող մասնագետներն նշում են, որ վիտամին A-ն, որը պարունակում են արևապաշտպան քսուկների 40 տոկոսը, վնասակար է մաշկի համար, հատկապես եթե այն ենթարկվում է արևային ճառագայթների ազդեցությանը։
 

ԴԻՏԵԼ