Համացանցի 5 գործոն, որոնք բացասաբար են ազդում հոգեկանի վրա

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 2 195 մարդ

 Ժամանակակից աշխարհում առանց համացանցի գրեթե անհնար է, չէ որ դա յուրաքանչյուր ինֆորմացիայի ուղիղ աղբյուր է: Մասնագետները ավելի ու ավելի հաճախակի են բարձրացնում համացանցից կախվածության մասին թեմաներ, այսինքն երբ մարդն ամբողջ իր ժամանակն անց է կացնում համացանցում՝ դա բացասաբար է ազդում նրա մտածողության և հոգեկանի վրա:
 Infoman.am-ը կներկայացնի համացանցի բացասական կողմերի մասին, թե ինչպես է այն ազդում մարդու հոգեկանի վրա:

1. Էլեկտրոնային փոստը ինչպես խաղային ավտոմատ
 Իհարկե էլեկտրոնային փոստը անվիճելի օգտակարություններ ունի: Շնորհիվ նրա նամակը հասցեատիրոջը հասնում է վայրկյանների ընթացքում, իսկ ոչ շատ վաղ անցյալում այն հասցեատիրոջը հասնում էր միայն շաբաթների ընթացքում: Շնորհիվ նրա հնարավոր է ստանալ թարմ նորություններ, տեղեկություններ և այլն: Սակայն ինչպես պարզել են հոգեբաններն այս ծառայությունը կարող է կախվածություն առաջացնել, ինչպես խաղամոլությունը:

2. Facebook-ում մեկնաբանությունները կարող են մարդուն խորասուզել դեպրեսիաների մեջ
 Ամերիկյան գիտնականները, որոնք հետազոտություններ են կատարել՝ եկել են այն եզրակացության, որ մարդը, ով իր ժամանակի մեծ մասը անց է կացնում սոցիալական ցանցերում կարող է դեպրեսիայի մեջ ընկնել: 2 շաբաթվա ընթացքում գիտնականներն ուսումնասիրում էին, թե ինչպես է սոցիալական ցանցը ազդում օգտատերերի ինքնագնահատականի և երջանկության աստիճանի վրա: Նրանք կազմել են դիագրամներ, որոնք պատասխան են տալիս տրամադրության համար: Այն սկսում էր տատանվել, երբ օգտատերը մուտք էր գործում սոցիալական ցանց: Էքսպերիմենտի վերջում փորձարկվողների մոտ նկատվում էր դեպրեսիա և տրամադրության անկում:

3. Twitter-ը կարող է առաջացնել ուժեղ վրդովմունք և բարկություն
 Սոցիալական ցանցը դա այն վայրն է, որտեղ մարդիկ անանուն և անպատիժ կարող են սկանդալներ, կոնֆլիկտներ առաջացնել: Չինաստանում հետազոտություն է կատարվել, որի արդյունքում պարզվել է թե ամենից շատ ինչ էմոցիաներ են առաջանում twitter-ի օգտատերերի մոտ: Մեծ մասամբ տվիթերում, ռեթվիթերում և ռեպոստերի ընթացքում էմոցիաների մեջ գերիշխում էին ուրախությունը, նողկանքը, տխրությունը: Բայց ամենատարածվածը դա բարկությունն էր:

4. Facebook-ի պատճառով մարդը կարող է դառնալ ռասիստ
 Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Facebook-ում միջազգային մասշատբով ռասիզմ է տիրում: Գրեթե բոլոր հաղորդագրություններում ու մեկնաբանություններում հիշատակվում է ռասային վերաբերվող տարաձայնությունները: Սակայն դա չի մնում զուտ որպես մեկնաբանություն և չի մոռացվում: Այն ազդում է մարդու հոգեկանի և մտածելակերպի վրա: Փորձի համար ամերիկացի գիտնականների կողմից ստեղծվում է Ջեկ Բրաուն անունով հորինված սպիտակ տղայի պրոֆիլ, ով իբր ռասիստ է: Ջեկ Բրաունի էջի վրա հրապարակվում է նյութեր այն մասին, որ սպիտակները ավելի լավն են, քան սևերը, իսկ սպիտակների իրավունքները միշտ խախտվում են: Հորինված ռասիստի համոզմունքները մի անգամից ընդունվում են օգտատերերի մեծ մասի կողմից, որոնք թողնում էին դրական մեկնաբանություններ և կրկնահրատարակում այդ նյութը:

5. Ինտերնետը մարդկանց հիմար է դարձնում
Չնայած առաջին հայացքից թվում է, որ ակտիվ օգտատերը բարելավում ու զարգացնում է իր գրավոր շփման ունակությունները, սակայն իրականում նա թուլացնում է իր տրամաբանությունը, կրիտիկական մտածողությունը, պատկերացումը և բառապաշարը: Ամենակարևորը, որ վատանում են մարդու ամենակարևոր ունակություններից մի քանիսը՝ հիշողությունը և ինֆորմացիայի պահպանման ունակությունը: Մարդը չի պահպանում բուն ինֆորմացիան իր ուղեղում, այլ պահպանում է տեղեկությունն այն մասին, թե որտեղ է տեսել այս կամ այն ինֆորմացիան, այսինքն՝ կայքի հասցեն: Բացի դրանից մարդը համացանցում գերծանրաբեռնում է իր ուղեղը տարբեր տեսակի անպիտան և անօգուտ բաներով, որոնք ուշադրություն են խլում և որոնց պատճառով ժամանակ չի մնում ավելի լուրջ բաների մասին մտածելու համար: