6 սխալ, որոնք խանգարում են, որպեսզի մեր տունն ունենա իդեալական տեսք

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 5 203 մարդ




 Infoman.am-ը ձեզ է ներկայացնում այս 6 քաոսները, որոնք խանգարում են մեր տանն երևալ ավելի հավաքված և  կոկիկ:

1. Թերությունների սխալ թաքցնում
  Հաճախ թվում է, որ թափթփված դարակները վարագույրով ծածկելը լավ գաղափար է: Դա իրականում այդպես չէ, հարցի լուծման այդ տարբերակը նայվում է անփույթ և ոչ ժամանակակից:

Լուծում.
Ավելի լավ է դարակները հավաքեք և այդ ժամանակ վատ դրության մեջ չեք ընկնի, երբ ձեր հյուրը պատահաբար որոշի բացել վարագույները «պատուհանից բացվող տեսարանը» նայելու համար:

2. Մաքրման միջողները մեկ տեղում պահելը
Մեզ թվում է, որ բոլոր մաքրման միջոցները մեկ տեղում պահելը հարմարավետ է, սակայն եթե ձեր տունը մեծ է կամ առավել ևս մի քանի հարկանի է, ապա դա ձեզ անհարմարություն կպատճառի:

Լուծում.
Թեկուզ մեկ մաքրման միջոց և սպունգ պահեք բաղնիքում կամ խոհանոցում, դա կօգնի միանգամից որոշ թելություններ մաքրել և ստիպված չեք լինի գնալ այլ սենյակ մաքրման անհրաժեշտ միջոցը գտնելու համար:

3. Դարակներ, որոնք անհասանելի են
Իհարկե այդ դարակներում վատ բան չկա, սակայն եթե դուք բարձր տեղերում գտնվող դարակների մեջ պահում եք ամենօրյա օգտագործման իրեր, ապա հավանականությունը մեծ է, որ ամեն անգամ պետք է տանջվեք, մինչև այնտեղից մի բան հանեք:

Լուծում.
Այդպիսի դարակներում պահեք իրեր, որոնք հազվադեպ եք օգտագործում: Իսկ ամենօրյա օգտագործման իրերի համար ունեցեք հարմարավետ դարակներ:

4. Ընտանիքի անդամների կարծիքի անտեսում
 Երեկ բոլոր դարակները հավաքել էիք, բայց այսօր ձեր ամուսինը ամեն ինչ տակն ու վրա է՞  արել, որպեսզի գտնի իր փողկապը: Պատճառը այն է, որ դուք նրան չէիք պատմել ձեր պահպանման մեխանիզմի մասին: Կարող է ձեզ այն հասարակ է թվում, սակայն պարզ չէ դա ընտանիքի մնացած անդամները կհասկանան, թե` ոչ:

Լուծում.
Մի մոռացեք ոչ միայն դարակները հավաքել, այլ նաև ընդհանուր օգտագործման դարակների դասավորման կարգի մասին պատմել ձեր ընտանիքի անդամներին: Այնպես արեք, որ ձեզ համար հարմարավետ թվածող մեխանիզմը, այդպես լինի նաև մնացած անդամների համար:

5. Խառը և անհամապատասխան դիզայներական իրեր
 Դեկորի գնումները հաճախ իմպուլսիվ են լինում: Ինչ-որ բան հավանել եք, ինչ-որ բան ընկերներն են նվիրել, ինչ-որ բան էլ բերել եք ճանապարհորդությունից: Շատ հաճախ այդ իրերը իրար չեն համապատասխանում և տունը վերածվում են տարօրինակ համադրության:

Լուծում.
Գնեք մի քանի միանման դիզայներական իրեր և դրեք երևացող վայրում: Մնացածը ժամանակավոր հավաքեք: Մի մտահոգվեք դրանք անհրաժեշտ չէ դեն գցել, տարվա յուրաքանչյուր եղանակին կարելի է այդ իրերի խումբը փոխել` անընդհատ թարմացնելով բնակարանի ինտերիերը:

6. Լուսավորման միայն մեկ աղբյուր
 Անգամ ամենահավաքված սենյակը լավ չի նայվի, եթե երեկոյան այն լուսավորվի միայն մեկ լամպով:

Լուծում.
Տեղադրեք մի քանի լուսավորման աղբյուրներ, դրանք սենյակում նոր մթնոլորտ կստեղծեն: Նաև դրա շորհիվ կարող եք կարգավորել լուսավորման աստիճանը:

ԴԻՏԵԼ