Ի՞նչ է պետք անել, եթե ձեզ վրա շուն է փորձում հարձակվել

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 1 844 մարդ

loading...
 Մեզանից ոչ ոք չի կարող համոզված լինել, որ փողոցով քայլող հանգիստ շունը չի վերածվի գազազած գազանի և հարձակվելու փորձ կատարի մեզ վրա: Ինչ պետք է անել այդ դրությունում, որպեսզի կանխենք շան հարձակումը: 
Infoman.am-ը ձեզ համար պատրաստել է հենց այդ հարցի պատասխանը: Հետևելով մեր հրահանգներին դուք անվնաս դուրս կգաք այդ անհարմար և վտանգավոր իրավիճակից:

Չմատնվեք խուճապի
 Հասկանում ենք, այդ դրությունում շատ դժվար է պահպանել հանգստություն, բայց շներն այնպես, ինչպես այլ կենդանիները` զգում են մարդկային վախը: Պետք չէ բղավել թափահարելով ձեռքերը, կամ էլ փորձել փախուստի դիմել, դրանով դուք միայն շան մոտ կարթնացնեք որսի հետևից ընկնելու բնազդ և այդ ժամանակ նա հաստատ կհարձակվի ձեզ վրա:

Դանդաղեցրեք ձեր քայլերը
 Եթե շունը հայտնվի ձեր ճանապարհին այն ժամանակ, երբ վազելուց լինեք, անհապաղ դանդաղեցրեք արագությունը: Փոխեք ուղղությունը և առանց շտապելու շարունակեք ճանապարհը, աչքի տակ պահելով շանը:
 Ճիշտ կլինի նաև անշարժ կանգ առնել ձեռքերը հպել կողերին: Այդպես անելով կենդանին կկորցնի հետաքրքրությունը ձեր հանդեպ և ամենայն հավանականությամբ կհեռանա:

Խուսափեք կենդանու աչքերին նայելուց
 Աչքերի ուղիղ կոնտակտը կարող է ուժեղացնել շան ագրեսիան:  Այդպիսի հայացքը կենդանին ընդունում է, որպես վտանգ և այդ իսկ պատճառով առաջինն է հարձակվում: Շանը հարկավոր է պահել տեսադաշտում, առանց ուղիղ հայացք գցելու նրա աչքերին: Այդ դեպքում նա կհասկանա, որ դուք վտանգ չեք ներկայացնում և կհեռանա:

Շեղեք շանը
 Այս դեպքում ձեզ կարող է օգնել ցանկացած առարկա, որը կլինի ձեր ձեռքերում: Տվեք նրան մի բան, որը կկարողանա ծամել, օրինակ` ձեր կոշիկը, պայուսակը կամ ինչ-որ շիշ: Այդ ընթացում երբ կենդանին զբաղված կլինի ձեր տված առարկայով դուք կկարողանաք աննկատ ճողոպրել, անվնաս դուրս գալով այդ իրադրությունից:

Հրաման տվեք շանը. «Հեռու՛ գնա»
 Եթե շունը շարունակում է ցուցաբերել ագրեսիա, ապա թեքվեք նրա կողմ  և  չմոռանալով, որ չպետք է լինի ուղիղ հայացքների կոնտակտ` հրաման տվեք նրան, որպեսզի հեռանա: Կարևոր է, որ այդ ժամանակ ձեր ձայնը լինի հստակ և հաստատուն, բայց ոչ մի դեպքում մի հասցրեք գոռալու աստիճանի: Ըստ փորձարկումների ամենաազդեցիկ հրահանգներն են` «ո՛չ» և «հեռու՛ գնա»: Լսելով այս հրահանգները ամենայն հավանականությամբ շունը կթողնի և հեռու կգնա: