Ինչպիսին պետք է լինի ճիշտ և առողջ նախաճաշը

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 173 մարդ

loading...
 Նախաճաշն էներգիայի աղբյուր է ամբողջ օրվա համար: Այն չպետք է ծանրաբեռնի օրգանիզմը, պետք է լինի թեթև, բայց հագեցնող, որ օրգանիզմին էներգիա և ակտիվություն տա:

Նարնջի հյութ

Այն տալիս է անհրաժեշտ ակտիվություն, քանի որ պարունակում է շատ վիտամիններ և սննդանյութեր: Նարնջի հյութը, սակայն, կարելի է փոխարինել ցանկացած այլ մրգի կամ բանջարեղենի հյութով. դրանք նույնպես շատ վիտամիններ և սննդանյութեր են պարունակում:

Փաթիլներ կամ մյուսլի

Սրանք ևս լավ տարբերակ են նախաճաշի համար. պարունակում են շատ ածխաջրեր և հանքանյութեր: Դրանց կաթնամթերք ավելացնելու դեպքում քաղց չեք զգա մինչև ճաշ:

Տարեկանի հաց
Պարունակում է B խմբի շատ վիտամիններ, հանքային աղեր, ածխաջրեր, բջջանյութ, որոնք ուժ են տալիս օրվա համար: Կարելի է հացի վրա ձիթապտղի յուղ լցնել, որը շատ օգտակար է օրգանիզմի համար: Իսկ ահա սպիտակ հացն ավելի լավ է բացառել սննդակարգից. այն գրեթե չի պարունակում օգտակար նյութեր, վատ է մարսվում, յուրացվում օրգանիզմի կողմից:

Օգտակար յոգուրտներ
Օգտագործեք բնական մթերքներից և արհեստական հավելումների նվազագույն քանակով յոգուրտներ:

Մրգեր
Մրգերը ևս շատ օգտակար են, իսկ ձմռանը դրանց փոխարեն կարելի է չրեր օգտագործել:

Կաթնաշոռ
Կաթնամթերքների շարքում կաթնաշոռն առաջին տեղում է սպիտակուցի և կալցիումի պարունակությամբ:
Աղբյուրը՝ BlogNews