«Գեր և նիհար». Երկու աղջիկների յուրահատուկ պատմություն` պայքարող կարծրատիպերի դեմ

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 1 059 մարդ




 Ավստրալիացի մոդելը Ջորջիա Գիբբսը և նրա ընկերուհի Քեյթ Ուեսլին, ով հանդիսանում է Պլյուս չափսի մոդել, միասին Instagram-ում լուսանկար հրապարակեցին, նրանք ցնցված էին` չար մեկնաբանություններից իրենց հանդեպ:

 «Մարդիկ Քեյթին անվանեցին շատ գեր, իսկ ինձ չափազանց նիհար: Հետո մենք հասկացանք, որ մարդիկ պարզապես սովոր չեն իրար կողք տեսնել աղջիկների` տարբեր չափսերի»,- ասում է աղջիկներից մեկը:

 Ջորջիա Գիբբսը Ավստրալիայի Next Top Model շոուի մասնակիցն է և Miss Universe Australia-ի ֆինալիստը: Նա բավական հաջողակ մոդել է Մեծ Բրիտանիայում, Նյու Յորքում և Սիդնեյում, որտեղ նա հանդիպել է իր ընկերուհուն` Քեյթին:
 Աղջիկները չհուսահատվեցին և ի պատասխան բացասական մեկնաբանությունների ստեղծեցին համատեղ էջ Instagram-ում, որը կոչել են Any Body Co: 3 ամիսների ընթացքում աղջիկների էջը հավաքել է 177 հազար հետևորդ, իսկ հեշթեգը` #loveAnyBODY-ն, տարածվեց  ամբողջ աշխարհում: Հազարավոր կանայք ամբողջ աշխարհից շնորհակալություն են հայտնում աղջիկներին և նրանց են ուղարկում իրենց պատմությունները:

 Աղջիկներն ասում են, որ նրանք ստեղծել են այս նախագիծը խրախուսելու համար կանանց դադարել համեմատվել ուրիշների հետ և սովորել սիրել իրենց մարմինը: Աղջիկներն անկեղծորեն հույս ունեն, որ կգա մի օր, երբ նրանք կկարողանան միասին մասնակցել շոուներին:

ԴԻՏԵԼ