Ինչու՞ է ճիշտ նվիրել կենտ թվով ծաղիկներ

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 1 413 մարդ

Ռուսական , ֆրանսիական և հայկական ավանդույթներով զույգ թվով ծաղիկներ են տանում թաղմանը, իսկ կենդանի մարդկանց ընդունված է նվիրել կենտ թվով ծաղիկներ:
 
Համարյա ամբողջ Եվրոպայում, ԱՄՆ-ում և արևելքի որոշ երկրներում ամեն ինչ ճիշտ հակառակն է` նվիրում են զույգ թվով ծաղիկներ, քանի որ դա երջանկություն է բերում:
 
Իսրայելում նվիրում են միայն զույգ թվով ծաղիկներ, իսկ թաղմանը ծաղիկներ չեն տանում:

Վրացիները կարծում են, որ ինչ կապված է ընտանեկան արժեքների հետ երջանկություն է բերում, հետևաբար երկու ծաղիկը (զույգը)` հաջողակ համադրություն է:
 
Քչերը գիտեն, որ յոթ ծաղիկ առաջ տալիս էին միայն նշանադրության օրը:

Որոշ հնագույն մշակույթներում` զույգ թիվը կապվում է ավարտի հետ, այս դեպքում` կյանքի:
 
Կենտ թիվը հակառակը կապվում է երջանկության, հաջողության հետ:
 
Կենտ թվերը հաստատուն չեն, դրանք խորհրդանշում են` կյանք, շարժում, զարգացում:

Յուրաքանչյուր թիվ ունի իր նշանակությունը, դրանից կարելի է օգտվել` ծաղկեփնջին տալով իմաստ: Եթե նվիրում եք մեկ ծաղիկ դա նշանակում է, որ ծաղիկը ստացողը ձեզ համար միակն է, եթե երեք` դուք ուզում եք նրա հետ գնալ աշխարհի ծայրը, իսկ ահա հինգը` նշանակում է «Ես քեզ սիրում եմ»:
 
Յուրաքանչյուր երկիր անցել է զարգացման իր ուղին, դրա համար էլ կան այսպիսի անհամապատասխանություններ: