Իրական Ռոբինզոնը: Նախկին միլիոնատերն արդեն 20 տարի է ապրում անմարդաբնակ կղզում

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 268 մարդ

loading...
 73-ամյա ավստրալացի Դևիդ Գլեշինն արդեն 20 տարի է ապրում է մի փոքրիկ անմարդաբնակ կղզում, որը գտնվում է Ավստրալիայի հյուսիս-արևելյան ափին մոտ: 1997 թ. մայիսին ֆինանսական ճգնաժամից հետո Դևիդը կորցրեց իր ամբողջ կարողությունը և որոշեց փոխել իր կյանքը:

1. Նոր կյանք որոնելու վրա Դևիդ Գլեշինը ծախսեց 10 տարի:
2. Նախկին ոսկի արդյունահանող մագնատը, ում հաջողվել էր վաստակել 22 մլն եվրո, կորցրեց ամեն ինչ: Այժմ նա ապրում է մի փայտե խրճիթում:
3. Երբ գործարարը սնանկացավ, նրա կինը լքեց նրան: Նրա նոր ընկերուհին առաջարկեց միասին փախչել և գնալ մի անմարդաբնակ կղզի:
4. Գլեշինը համաձայնվեց և գտավ մի անմարդաբնակ կղզի, բայց փաստորեն այնտեղի կյանքը դուր չեկավ նրա ընկերուհուն և նա փախչեց կղզուց, իսկ Դևիդը որոշեց մնալ:
5. Դևիդի միակ ուղեկիցը Պոլլի անունով մի շուն է:
6. Չնայած էլեկտրաէներգիայի բացակայությանը (այն գեներացվում է միայն արևային վահանակների միջոցով), թարմ ջրի, շփման, ինչպես նաև կյանքի համար մշտական պայքարին Դևիդն ասում է, որ երջանիկ է իր «դրախտ կղզու» վրա:
7. «Այո, այստեղ կան կոկորդիլոսներ, օձեր և թունավոր սարդերը, սակայն, այստեղ շատ ավելի ապահով է, քան «Մեծ աշխարհ»-ում, քանի որ այստեղ չկան ահաբեկչական հարձակումներ», - ասում է Դևիդը:
8. Կղզու վրա կյանքի հիմնական թերությունը կենդանի հաղորդակցության բացակայությունն է, նա ասում է, որ շատ ուրախ կլինի գտնել մի ուղեկիցը, կամ` երկու, ովքեր կգան նրա մոտ գոնե տարին մի քանի անգամ:
9. Տարին մեկ անգամ «Ռոբինզոնը» գնում է մոտակա քաղաք տարբեր քաղցրավենիքներ և այլ մթերքներ ուտելու, որոնք նա ինքը չի կարող պատրաստել:
10. Չնայած բոլոր թերություններին Դևիդն ասում է, որ ապրում է դրախտում, որը ոչինչի հետ չի փոխի: