Հակիրճ այն մասին, թե երբ և ինչու են Պարսկաստանը վերանվանվել Իրան

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 447 մարդ

loading...
 Նրանք, ովքեր նույնիսկ մակերեսային ծանոթ են Մերձավոր Արևելքի պատմությանը գիտեն, որ Իրանը, որպես պետության անուն հայտնվել է միայն 1935 թ.-ին և մինչև այդ ժամանակ երկիրը հայտնի էր որպես Պարսկաստան: Ահա, թե ինչու է տեղի ունեցել այս փոփոխությունը:
 Պարսկաստանը վերանվանվել է Իրան ի շնորհիվ Ռեզա Խան ղեկավարի` Պեխլևի գերդաստանից, ով դիմել է Ազգերի լիգային` խնդրելով վերանվանել երկիրը հին հունական Պարսկաստան անունից` Իրան: Նա դա հիմնավորվում է նրանով, որ մարդկանց մեծ մասն իրենց երկիրը հենց այսդպես էլ կոչում են: Պարսկաստանը երկրի միայն մի մասն է և պարսիկները թեև ամենամեծ, բայց երկրի մի քանի էթնիկ խմբերից մեկն են:
 Սակայն եղել են նաև հակառակորդները` նման փոփոխություններին: Շատ իրանցի գիտնականներ համաձայն չէին այս որոշմանը, քանի որ նրանք պնդում էին, որ դա զրկում է Իրանին Ախեմինիդյան Իրանի հետ կապից, որը հայտնի է եվրոպացիների որպես Պարսկական կայսրություն: Նույն Ռեզա Պեխլևին ավելի շատ պնդում էր, որ այն շարունակականությունն է այլ հնագույն իրանական պետության` Պարթևստանի:
 Եզրափակելով, կարելի է նշել, որ Իրանը 1979թ.-ի Իսլամական հեղափոխությունից հետո պաշտոնապես կոչվում է Իրանի Իսլամական Հանրապետություն: