5 գեղեցիկ տներ, որոնք չես ուզում լքել

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 1 640 մարդ




 Նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչպես պետք է ճանապարհորդել և որոշել են հրաժարվել սովորական հյուրանոցներից, կա մի լավ տարբերակ` Airbnb-ը, մի կայք, որտեղ դուք կարող եք գտնել և վարձակալել տուն, որը միաժամանակ համատեղում է հյուրանոցի շքեղությունն ու սեփական տան հարմարավետությունը: Infoman.am-ը գտել է 5 Airbnb-տները, որոնք հիացնում են ոչ միայն իրենց շքեղ տեսքով, այլ նաև այն բնությունով, որտեղ տեղակայված են:

The Seashell House
Այս փորձարարական տունը, որը կարծես խեցի լինի` գտնվում է Իսլա-Մուխերես կղզում` Կարիբյան ծովում: Անհնար է նրա կողքով անտարբեր անցնել: Ցնցող ճարտարապետություն, փոքր լողավազան և անվերջանալի օվկիանոս: Ի՞նչ է անհրաժեշտ երջանիկ լինելու համար:

Mushroom Dome Cabin
 Նրանց համար, ովքեր որոշել են ճանապարհորդել Կալիֆորնիայում, բայց չեն ընտրել, թե որտեղ պետք է ապրեն, կա մի հիանալի տարբերակ` Ապտոս քաղաքի սրտում: Այս սովորական տնակում կա բոլոր անհրաժեշտ հարմարությունները, ներառյալ` խոհանոց, բաղնիք, հեռուստացույց և մինի գրադարան:

Treehouse at Kilauea Volcano
 Գտնվում է Կիլաուեա ակտիվ հրաբխի ստորոտին մասում` Հավայան կղզիներում: Այս տունը առաջարկում է իր հյուրերին տեսարան դեպի Ազգային այգի և  Խաղաղ օվկիանոսի մայրամուտներ:

Off-grid-ti House
 Այս տունը գտնվում է Կալիֆորնիայի սրտում: Այն ունի բոլոր հարամարությունները, սկսած տաք ջրից և էլեկտրաէներգիայի, վերջացրած ընդարձակ հյուրասենյակով` գրադարանի հետ և մեծ հեռուստացույցով:

All Solar Palapa • Shipwrecks Break
 Այս հմայիչ Airbnb-տունը գտնվում է Մեքսիկայի փոքրիկ քաղաքներից մեկում`Սան-Խոսե-դել-Կաբրո, որի բնակչությունը կազմում է մոտ 50 հազար:

ԴԻՏԵԼ