7-ամյա աղջիկը նամակ է գրել Google-ին. Ինչ պատահեց նրա հետ դրանից հետո` դժվար է հավատալ

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 1 881 մարդ

 Հավատու՞մ եք հեքիաթների: Ինչպես բոլոր երեխաները` յուրաքանչյուր աղջիկ երազում է դառնալ գեղեցիկ արքայադուստր,իսկ ամեն տղա` արժանի ասպետ: Մենք բոլորս պետք է արդեն ապրեինք երկար և երջանիկ, սակայն պարզվում է, որ կյանքը նույնը չէ, ինչը մեզ պատմել էին, երբ երեխա էինք: Մեզնից շատերը վաղուց հիասթափվել են և դարձել են թերահավատ, սակայն ինչ-որ մեկը դեռ պահպանել է հրաշքներին հավատը:
Այս փոքրիկ աղջիկը կապացուցի ձեզ, որ հրաշքներ լինում են: Ծանոթացեք, այս փոքրիկ աղջկա անունը` Chloe Bridgewater է, նա 7 տարեկան է և ապրում է Մեծ Բրիտանիայում: Աղջիկը հայտնի դարձավ իր արտասովոր արարքի շնորհիվ:
 Տեղեկանալով, որ Google-ի աշխատակիցները շատ հարմարավետ աթոռներ ունեն և հենց գրասենյակում կա կարտինգ, աղջիկը նամակ է գրել ընկերությանը և խնդրել է նրան աշխատանքի վերցնել: Պատասխանն երկար սպասել չտվեց: 
 Նամակում, աղջիկը խոստովանել է, որ ինքը սիրում է ուսումնասիրել համակարգիչներ և շատ կուզեր ավելին իմանալ դրանց մասին: Բացի Google-ում աշխատելուց, նա ապագայում նաև ցանկանում է աշխատել շոկոլադի գործարանում և մասնակցել Օլիմպիական խաղերին:
 Chloe-ին ոգեշնչել է նամակ գրել` նրա հայրը, ով ասել է, որ ընկերության գրասենյակում աշխատելը լավագույն աշխատանք է, որ նա կարող է պատկերացնել: Նա նաև ցույց է տվել նրան գրասենյակի որոշ լուսանկարներ: Դե, ինչպես կարելի է չոգեշնչվել:
  
 Նորմալ դեպքերում, այս պատմությունը պետք է վաղուց ավարտվեր, բայց այդ ժամանակ այդ խիզախ աղջիկը չէր դառնա այս հոդվածի հերոսուհին:
Հրաշքը կայանում է նրանում, որ Google ընկերության գործադիր տնօրեն` Sundar Pichai-ն պատասխանեց նամակին: 
 «Ես ուրախ եմ, որ ձեզ դուր են գալիս համակարգիչներն ու ռոբոտները, և ես հույս ունեմ, որ դուք կշարունակեք ուսումնասիրել տեխնոլոգիաները: Եթե դուք շարունակեք աշխատել և հետևել ձեր երազանքին, կարող եք հասնել ամեն ինչի` սկսած Google- ում աշխատանքից վերջացրած Օլիմպիական խաղերում մասնակցությունով», - ահա ինչ է գրել ընկերության գործադիր տնօրենը:
 Այնուհետև նա Chloe-ին առաջարկել  է աշխատել ընկերությունում այն բանից հետո, երբ նա ավարտի դպրոցը: