Փարիզում ամբողջ հասարակական տրանսպորտը դարձել է անվճար` մեկ պարզ պատճառով

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 2 385 մարդ




 Ստացվում է, որ նույնիսկ նման գեղեցիկ և ռոմանտիկ քաղաքին, ինչպիսին Փարիզն է կարող է սպառնալ իրական էկոլոգիական աղետ: Ռոմանտիկների քաղաքում օդի աղտոտվածության մակարդակը անցնում է բոլոր ռոկորդները, իսկ տեղական իշխանությունը շտապ փորձում է նոր ուղիներ գտնել քաղաքացիներին և շրջակա միջավայրին օգնելու համար:
 Եվ ահա թե նրանք ինչ են մտածել, որպեսզի քաղաքի բնակիչները թողնեն իրենց սեփական մեքենաները, փարիզեցիները մի քանի օրվա ընթացքում կարող են օգտվել հասարակական տրանսպորտից բացարձակ անվճար: Ինչպես նաև հեծանիվներ և էլեկտրական մեքենաներ վարձակալությամբ տվող ծառայությունները մի քանի օր առաջարկել են տրանսպորտի այդ միջոցներից օգտվել անվճար:
Նաև շատ շուտով Փարիզում սկսվելու է գործել օրենք համաձայն, որի հին և կեղտոտ ավտոմեքենաների դուրս գալը քաղաք առավոտյան 8-ից մինչև երեկոյան  8-ը ամբողջովին արգելվելու է: Սակայն դրանց սեփականատերերին քաղաքապետարանը մտադիր է առաջարկել էլեկտրական մեքենաներ` մեծ զեղչերով: Նաև քաղաքային իշխանության ծրագրերում կա` 2025 թ.-ին արգելել բոլոր դիզելային մեքենաների օգտագործումը, խթանել այլընտրանքային տրանսպորտային միջոցների օգտագործումը: Ի վերջո Փարիզում զբոսնելը ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել, կարևոր է, որ քաղաքում, ինչպես նախկինում հնարավոր լինի ազատ շնչել: