4 կարծրատիպեր այն մասին, թե ինչ է դուր գալիս տղամարդկանց` կանանց մեջ

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 2 348 մարդ

 Հաճախ է պատահում, որ կանայք դժվար են կարողանում կառուցել երջանիկ և ներդաշնակ հարաբերություններ տղամարդկանց հետ: Պատճառը շատ հաճախ միֆերն են, որոնք ամուր արմատավորված են մեր մտքերում և ձևավորում են մեր գործողությունները:
 Infoman.am-ը փորձեց հասկանալ, թե ինչպիսին են մեր սխալ բնորոշումները, որոնք գրավում են տղամարդկանց:

Բաց հագուստ
 Հաճախ ցանկանալով գրավել տղամարդու ուշադրությունը, աղջիկները հագնում են բաց հագուստ, վառ գույների կամ կազմվածքն ընդգծող զգեստներ, այդ ամենը նախագծված են, որպեսզի կանայք գրավիչ երևան տղամարդկանց աչքերում:
 Ի դեպ, եթե դուք չեք ցանկանում, պարզապես ուշադրություն գրավել, այլ ուզում եք հանդիպել ձեր երազանքների տղամարդուն, ապա պետք է խուսափեք բաց և ուշադրություն գրավող հագուստից, դա լրացնելով էլեգանտությամբ և կանացիությամբ:

Մոդելային արտաքին
 Միֆ, որը ամբողջ աշխարհում միլիոնավոր աղջիկների ստիպել է դիետաներ պահել և վիրահատությունններ անել` ամսագրի շապիկի աղջկան նման դառնալու համար: Իդեալի ետևից վազելիս մենք փորձում ենք պատճենել ուրիշներին` նրանց չափսերը, սանրվածքը, քթի ձևը և կորցնում ենք սեփական անհատականությունը: Իհարկե կնոջ գեղեցիկ արտաքինն առաջին բանն է, որ գրավում է տղամարդկանց: Նրանք սիրում են խնամված մազեր, առողջ մաշկ, գեղեցիկ հագնվելու և շպարվելու ունակություն, ձգված կազմվածք, այլ կերպ ասած տղամարդը սիրում է կնոջը, ում համար թանկ է իր գեղեցկությունը, սակայն, միևնույն ժամանակ այն կանանց, ովքեր բարձր են գնահատում իրենց հատկանիշները, հարգում են դրանք և գիտեն, թե ինչպես պետք է ներկայացնել իրենց` կուրորեն չպատճենելով ուրիշներին:

Հիմար վարքագիծ
 Որոշ կանայք կարծում են, որ տղամարդիկ չեն սիրում խելացի աղջիկներին: Հետևաբար, փորձելով գոհացնել տղամարդուն, նրանք կարող են իրենց անբնական պահել` լինելով մի փոքր անփույթ և չափազանց անլուրջ:
 Ի դեպ, որոշ ուսումնասիրություններ, որոնք իրականացվել են Կալիֆորնիայի պետական համալսարանի կողմից ցույց են տվել, որ հիմար կանայք գրավում են տղամարդկանց, որպես կանոն, մեկ պարզ պատճառով ` նրանք ավելի հասանելի են սեռական առումով: Նրանք, ովքեր ցանկանում են ստեղծել ամուր, երկարաժամկետ հարաբերություններ, գնահատում են խելացի կանանց:

Շատ պայծառ դիմահարդարում
 Շատ աղջիկներ վստահ են, որ որքան պայծառ դիմահարդարվեն, այդքան ավելի շատ կարող են գրավիչ երևալ տղամարդկանց աչքերում: Իրականում, մի ուսումնասիրության ժամանակ տղամարդկանց և կանանց տվել են  լուսանկարներ, որտեղ աղջիկները տարբեր կերպ են դիմահարդարված և խնդրել են  գնահատել իրենց արտաքինը: Որպես հետևանք, շատ տղամարդիկ և կանայք համաձայնվել են, որ կանանց` առնվազն դիմահարդարումն ավելի գրավիչ է: