Այս ուղեկցորդուհին ընդամենը մեկ արարքով փրկել է անծանոթ աղջկա կյանքը

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 1 071 մարդ

  Այս պատմությունն Հոլիվուդում արժանի է էկրանավորման, բացառությամբ, որ այստեղ չկա ոչ մի կաթիլ հնարանք: -ը շտապում է ձեզ ներկայացնել այս պատմության հերոսուհուն` բառի բուն իմաստով:
 Scheliha Fedrik-ը մի հմայիչ ամերիկուհի է, ով ուղեկցորդուհի է աշխատում Alaska Airlines ավիաընկերությունում:
 Վերջերս Սիեթլից Սան Ֆրանցիսկո թռիչքի ընթացքում նա ուշադրություն դարձրեց 14-15 տարեկան անհանգիստ աղջկան, ում ուղեկցում էր լավ հագնված տարեց մի տղամարդ: «Ինչ-որ բան հուշում էր, որ նրա հետ որևէ բան այն չէ»,-ասում է Scheliha-ն: 
 Երբ ուղեկցորդուհին փորձեց խոսել աղջկա հետ, տարեց տղամարդը պատասխանեց նրա փոխարեն: Այդ ժամանակ Scheliha-ն մեղմորեն շշնջաց աղջկա ականջին, որ նա գնա զուգարան և կարդա այնտեղ դրված գրությունը: Ի պատասխան աղջիկը գրել էր, որ նրան օգնություն է պետք:
 Scheliha-ն չշփոթվեց և ինֆորմացիան հայտնեց օդաչուներին, ովքեր իրենց հերթին, անմիջապես իրավիճակը հաղորդեցին Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությանը: Ժամանելուն պես տարեց տղամարդ ձերբակալվել է, պարզվել է, որ նա զբաղվում է թրաֆիքինգով: 
 Այնպես որ, Scheliha Fedrik-ի ուշադրության շնորհիվ փրկվել է առնվազն մեկ կյանք: Այժմ այդ աղջկա մոտ ամեն ինչ լավ է և նա սովորում է քոլեջում, իսկ նրա փրկիչը խորհուրդ է տալիս չվախենալ խոսել և գործել նման կասկածելի իրավիճակներում: