ՏԵՍԱՆՅՈՒԹ Քոչարյանի ու նրա որդիների գույքը պետք է դառնա առանձին քննության առարկա

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 293 մարդ




«Ինչպես դատախազի, այնպես էլ դատավորի ինքնաբացարկի դեպքերում փորձ է արվում խոսել Քոչարյանին ի վնաս որոշումների, կանխակալ վերաբերմունքի մասին։ Ըստ պաշտպանների, ի վնաս Քոչարյանի ընդունված որոշումները խախտել են նրա իրավունքները և փորձեցին դա տեղավորել բացարկի միջնորդության մեջ։

Պաշտպանական կողմը կարծում է, որ տուժողների շահերը պետք է անտեսել և միայն Քոչարյանի շահերն ու իրավունքները խիստ պահպանել։ Ես գտնում եմ, որ Քոչարյանի իրավունքները չեն խախտվել և դատախազի կողմից կանխակալ վերաբերմունք չկա»,- այսօր դատարանում ասաց Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։

Նա անդրադառնալով Քոչարյանի և նրա որդիների ունեցվածքի վրա դրված կալանքին ասաց․ «Եթե անտեղյակություն դրսևորեմ ու համարեմ, որ 2000 թվականից սկսած շուրջ չորս էջ հարստությունը ձեռք են բերել Քոչարյանի որդիները և քննիչի կողմից գույքի վրա դրված կալանքով որոշակի խախտումներ են գրանցվել, ես գտնում եմ, որ ունեցվածքի հարցը պետք է դառնա առանձին քննության առարկա, եթե անդրադառնամ հատ-հատ՝ պետք է խոսեմ գույքերի մասին, որոնք գրանցվել են նրա որդիների անունով, որոնք անչափահաս են եղել։

Բայց պետք է նշեմ, որ գույքի վրա դրված կալանքը չի կարող դատախազին բացարկի հիմք հանդիսանալ»։ Նա նաև ասաց, որ Քոչարյանի պաշտպանական թիմը չի կարող գետի հունը փոխել։



ԴԻՏԵԼ