Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատարը Համո Սահյան է ասմունքում․ (Տեսանյութ)

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 504 մարդ




Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատարը Համո Սահյան է ասմունքում․ (Տեսանյութ)
 
Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլերն ընթերցել է Համո Սահյանի հայոց լեզուն գովերգող բանաստեղծություններից մեկը։
Միլերի ասմունքի տեսանյութը ներկայացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Մեր լեզուն մեր խիղճն է դա,
 Սուրբ հացը մեր սեղանի,
 Մեր հոգու կանչն է արդար
 Ու համը մեր բերանի:
Մեր լեզուն ծուխն է մեր տան,
 Մեր կշիռն աշխարհի մեջ,
 Նա աղն է մեր ինքնության,
 Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
 Արյունից ավելի թանկ,
 Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
 Մեր լեզուն մենք ենք որ կանք:
Նա պիտի մեր առաջին
 Ու վերջին սերը լինի,
 Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
 Որ այսքան մերը լինի:

ԴԻՏԵԼ