Փաշինյանն Ալիևին տեղը դրեց` հիշեցնելով, թե երբ է Ադրբեջանը հայտնվել քարտեզի վրա

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 101 մարդ




Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ քննարկմանն Ալիևը հավաքվածներին ներկայացրեց,
 

թե իբր Ղարաբաղն ու Երևանը ադրբեջանական տարածքներ են եղել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նրան։


«Երբ հայոց արքա Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի զորավար Պոմպեյի հետ, Ադրբեջանը չկար քարտեզի վրա, ուստի չեմ կարծում, որ պետք է այդքան հեռուն գնալ»,– ասաց նա։


Փաշինյանն ավելացրեց` եթե հեռուն գնան, ապա կարող է պատմությունը սկսել մ. թ. ա. 4000–րդ թվականից, բայց դա ճիշտ մոտեցում չի լինի։

 
 

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Ղարաբաղի թեմային և նշեց, որ այդ հարցում չի համաձայնվի Ալիևի հետ։

«Կովկասյան բյուրոն որոշում էր կայացրել, որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս։ Դրանից հետո Ստալինի անձնական նախաձեռնությամբ Մոսկվայում այն փոխվեց, և դա կարծես դավ էր Ստալինի, Լենինի և Աթաթուրքի միջև։ Ղարաբաղը չի եղել Ադրբեջանի կազմում, այն մտցվել է Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ»,– ասաց նա։

ԴԻՏԵԼ