Արցախցի դու իրավունք չունես սխալվելու, դու իրավունք չունես նիկոլասորոսական կլանին իշխանություն տալու…

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 77 մարդ




Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Բաց նամակ արցախցուն…

Ողջույն արցախցի իմ քաջ ու վեհ սարեցի, գիտեմ,որ լավ ես, ուժեղ ու կայուն ես քո լեռների պես։

Այսօր դու կանգնած ես ընտրության առաջ դու պետք է ընտրես քեզ ղեկավար, ղեկավար որը գիտի քո ու քո հողի արժեքն ու գինը, որը կդողա ամեն բուռ հողի համար քանզի Արցախի հողը սովորական հող չէ, այդ հողի մեջ մեր եղբայրների ու հայրերի այրունն է, այդ հողի մեջ մեր սերն ու ջերմությունն է։


 

Ուզում եմ անկեղծանալ քեզ հետ, ուզում եմ քեզ պատմել մեր սխալների մասին, մեր թուլության մասին որպեսզի դու նույնը չկրկնես։

Մենք թույլ գտնվեցինք ու մերժեցինք նրանց ովքեր գիտեին հերոսի արժեքն ու գինը, հողի ու սահմանի արժեքը և բերեցինք իշխանության նրանց ովքեր մերժում ու ոչնչացնում են մեր հերոսներին, նրանց ովքեր չգիտեն հաղթանակի արժեքն ու պարտության դառնությունը, նրանց ում հայրենիքը ոչինչ է, ժողովուրդը ընդամենը պատյան ում թիկունքում հեշտ է թաքնվել։


Արցախցի դու իրավունք չունես սխալվելու, դու իրավունք չունես նիկոլասորոսական կլանին իշխանություն տալու քանզի դրանով հարվածի տակ ես դնում բոլոր նրանց հիշատակը ովքեր կռվել են հանուն Արցախի անկախության։

Դու ունես հնարավորություն քեզ ղեկավար ընտրելու նրան՝ ով քո հողի ու հայրենիքի համար արյունն ու կյանքը չի խնայել և չի խնայի, նրան ով իր երկրի ու ժողովրդի արժանի զավակն է։


Արցախցի իմ հերոսը Վիտալի Բալասանյանն է, իսկ քո՞նը…»։

ԴԻՏԵԼ