13 օրում 7 զոհ Բանակում , դաժան թվեր են, որ ասեմ ,կասեն ասեց՝ նստել ոտանավորա գրում․․․

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 108 մարդ




Արամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

13 օրում 7 զոհ Բանակում , դաժան թվեր են, որ ասեմ ,կասեն ասեց՝ նստել ոտանավորա գրում : Մի երկու ժամանցի վայր էլ պակաս գնա, մի երկու մշակութային միջոցառումներից զուրկ պահի քեզ ,բանակով զբաղվի ,սրանք ահավոր թվեր են խաղաղ պայմանների համար պարոն Գլխավոր Հրամանատար :


2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում մահացել է ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանը։

2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանն անգիտակից վիճակում:


 

 

2020թ. փետրվարի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերի հերթապահության հերթափոխի ժամանակ, ձյան սողանքի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Կարապետ Սեդրակի Նազարյանը, Տիգրան Արմենի Արզումանյանը, Նվեր Տիգրանի Շահբազյանը։


 

2020 թվականի փետրվարի 12-ին մահացած են հայտաբրեվել 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը և Տիգրան Հուսիկի Մխոյանը։

ԴԻՏԵԼ