Գեւորգ Ղարիբյանը հաղթեց թուրք մարզիկին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 1 141 մարդ




Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը գոտեմարտեց երիտասարդների եռակի աշխարհի չեմպիոն, թուրք Կերեմ Կամալի հետ եւ տպավորիչ հաղթանակով 5:5 հաշվով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
 
Ղարիբյանը մեկնարկեց մեծ ակտիվությամբ: Գորգի մրցավարը պասիվություն տվեց հայ ըմբիշի, բայց Գեւորգ Ղարիբյանը հրաշալի պաշպանվեց պարտերում:
Մրցակիցները գնացին հանգստի 0:1 հաշվով թուրք ըմբիշի առավելությամբ: Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը 4 միավորանոց գեղեցիկ գցում կատարեց, որի շնորհիվ հաղթանակը շնորհվեց Գեւորգ Ղարիբյանին:

Ամբողջ գոտեմարտի ընթացքում Հռոմի մարզադահլիճը վանկարկում էր Հայաստան:
Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին, ապա փառահեղ հաղթանակ տարել ադրբեջանցի Մուրադ Բազարովի նկատմամբ (8:0):

Կիսաեզրափակիչում էլ ոչ մի խնդիր չունեցավ էստոնացի Հիլարի Մայգիսալուի հետ պայքարում. ժամանիկ շուտ հաղթանակ (8:0):

26-ամյա ըմբիշն առաջին լուրջ հաղթանակը տարավ մեծահասակների կազմում:

 

ԴԻՏԵԼ