«Այս բանաստեղծությունը նվիրում եմ ՀՀ հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին»․ Նիկոլ Փաշինյան

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 1 033 մարդ




ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր նոր բանաստեղծությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին։

Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին:

Հանրաքվե


Հեղափոխությանը ասում եմ Այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝
Իր վաղվա օրվան ժպիտով նայող,
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:


Արդարությանը ասում եմ Այո,
 Ոչ մի հրոսակ որ չխուսափի,
 Հանցանքին արժան պատասխան տալու
 Եւ հատուցելու ահեղ սարսափից:


 

Ազատությանը Այո եմ ասում,
 Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի,
 Երկար տարիներ դավերով բազում,
 Ինձանից խլված արժեքն այդ հազիվ:


Այո եմ ասում Նոր Հայաստանին,
 Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ:
 Եւ ժողովրդիս՝ ասում ընտանիք,
 Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ:


Հեղափոխությանը ասում եմ Այո,
 Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ,
 Իր ապագային ժպիտով նայող,
 Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:

ԴԻՏԵԼ