Դեռ երեկ ես մի փոքրիկ աղջիկ էի, Իսկ այսօր արդեն ինձ մեծ են կոչում. Սելինա Սիմոնյան

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 100 մարդ




<<Հոդվածներ երիտասարդներից>> ծրագրի շրջանակներում Սելինա Սիմոնյանը ներկայացրել է իր գեղեցիկ բանաստեղծությունը։ Հաճելի ընթերցում։


Դեռ երեկ ես մի փոքրիկ աղջիկ էի,
Իսկ այսօր արդեն ինձ մեծ են կոչում,
Դեռ երեկ սիրուց ոչինչ չգիտեի,
Իսկ հիմա արդեն սիրուց եմ խոսում։

Հիմա բացել եմ սրտիս դռները,
Ու սպասում արժանի մի բնակիչի,
Երեկ չգիտեի, թե ինչ է սերը,
Այսօր սպասում եմ մեծ սիրո կանչի։

 Այո, ես գիտեմ որ մի օր կզգամ,
Թե ինչ բերկրանք է այն իր հետ բերում,
Ու քեզ տեսնելուց ես լայն կժպտամ,
Ոչինչ, որ հիմա քեզ չեմ ճանաչում։

Գիտեմ, աշխարհում ինչ-որ տեղ դու կաս,
Ու ինչ- որ մի օր մենք կհանդիպենք,
Եվ ես վստահ եմ, անշուշտ դու կգաս,
Ու անսպառ սիրով միասին կապրենք...

Հիմա ապրում եմ վաղվան նայելով,
Եվ չեմ հարմարվում ես քո պակասին,
Փորձում եմ սփոփվել զուտ երազելով,
Թե ինչպես կանցնի կյանքը միասին։

Դու իմ աննման, բայցև անծանոթ
Որտե՞ղ ես հիմա ու ե՞րբ ես գալու,
Կյանքը առանց քեզ դարձել է անօդ,
Կարծես ուժ չունեմ երկար սպասելու։

Գիտեմ դու էլ ես երազում հիմա,
Տենչում այդ օրը մեր հանդիպումի,
Ու քո ուժն էլ է հանգչում ակամա,
Համառ ջանքերից այդ սպասումի:

Գուցե իսկապես գիժ ու խենթ եմ ես,
Չէ՞ որ խենթի պես սիրելու եմ քեզ,
Ճիշտ է, չեմ տեսել երբեք առերես,
Բայց իմ հեքիաթում հորինել եմ քեզ...

Դեռ երեկ այնքան շատ էի սիրում
Հեքաթներ կարդալ ինձ զգալ հեքիաթում,
Բայց հիմա արդեն հեքիաթ չեմ կարդում,
Այսօր հեքիաթս ես եմ կառուցում։

Նյութի հրապարակումը պատրաստեց Լիլիթ Պետրոսյանը

ԴԻՏԵԼ