Կյանքը կյանք արժեր: Մերի Միքայելյան

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 262 մարդ




<<Հոդվածներ երիտասարդներից>> ծրագրի շրջանակներում Մերի Միքայելյանը ներկայացրել է իր գեղեցիկ պատմությունը։ Հաճելի ընթերցում։

|Բոլորս  էլ  կյանքում  ունենք որոշակի  հարստություն, սակայն   ամենքս    տարբեր  և յուրովի կերպով ենք  հասկանում  այս բառի   իմաստը: Այս   կյանքում  ամենից  ամենահարստությունը   ինձ  համար  իմ որդին է ՝փոքրիկ  Մեսրոպը,   ով  արժանի  է այն   տեղին, որ   զբաղեցնում  է իմ կյանքում:

 Նա  լինելով   ընդամենը  7  ամսական՝   գիտի  կյանքի գինը։ Աստված  ստեղծեց  նրան  իմ  սրտի  տակ՝ ՝նոր   շունչ  տալով իմ  հոգուն։ Բայց   հայտնվելու  օրվանից  նա  զգաց՝  ինչ   է   դժվարությունը   և  կյանքի  համար  կռիվ տալը։  Իմ  փոքրիկը  ծնվեց  7   ամսականում, ծնվեց   շատ բարդ , երբ թվում էր, թե ապրելու  իարվունք   ունի  ընդամենը։



 Մայրական սիրտը   հղիության սկզբից անգամ փոքրիկի հետ  է և  մեկ  վայրկյան  անգամ  չի  մտածի  կյանքը նրան զոհելու  հարցում։ Եւ  երբ  սրտիդ  զարկերն անգամ աստիճանաբար  դանդաղում են,  միևնույն է մտքումդ  միայն այն  է, որ  նրա  փոքրիկ  սրտիկը  պետք է զարկի։

Աստված    կատարեց  իր հրաշքը՝  չզրկելով  մորը  զավակից  և  զավակին  մորից։ Իմ փոքրիկը  մեկ  ամիս  շարունակ   շնչեց  հատուկ    սարքերով։  Թվում  էր,  թե  ժամանակը  չի  անցնում,  երբ  բոլորի  փոքրիկները  իրենց գրկում  են, իսկ  քոնը   քեզանից  հեռու, երբ  լացում է  երեխան   դու   վեր  ես  թռչում , բայց  այն  քոնը  չէ։  

 Ես  միայն   կարող  էի  նրան  նայել,  կողքին նստել  , բայց  ոչ  գրկել, դիպչել  կամ  համբուրել։  Օրերը  տարիներ   էին   թվում, երբ  ներսումս  լաց  ու  ցավ էր։  Ես  պատրաստ  էի  ամիսներ  անցկացնել  հիվանդանոցի  օտար հիվանդասենյակում,  միայն  թե  նրան  գրկած  ՝ ուրախ, փուչիկների  և  ծաղիկների  ուղեկցությամբ  դուրս  գայի  հիվանդանոցից։

Եւ  այդպես էլ  եղավ. բարի  նախանձը  մյուսների  նկատմամբ ,  որ  ուրախությամբ  տուն  էին  տանում իրենց  բալիկին դարձավ  իրական։   Ամեն մի  երջանկություն  յուրովի  ես  զգում, բայց  սա  լրիվ  այլ էր։  Կյանքդ, որ կյանք արժեր ,  դրական  ավարտ ունեցավ, պայքարը՝  արդյունք, երեխային  իր  սրտի  տակ   կրած  մայրը  նրան  ունեցավ,  իսկ  երեխան  իրեն  անչափ  սիրող  մայր  ունեցավ։

ԴԻՏԵԼ