Ծանոթացեք․ Սրանք թշնամի են, ատում են հայ ժողովրդին, սրանց ձեռքերը արյունոտ են. Արտակ Գալստյան

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 677 մարդ




Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
ԾԱՆՈԹԱՑԵՔ, ՍՐԱՆՔ ԹՇՆԱՄԻ ԵՆ, ԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ՊԱՏՃԱՌԵՑԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՄՈՏ ՀԻՆԳ ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
Գտնում եմ ժողովուրդը պետք է ճանաչի իր երդվյալ թշնամիներին:
Սրանք այն մարդիկ են, որոնց համար ատելությունը Հայ ժողովրդի հանդեպ այնքան մեծ է, որ նույնիսկ ֆինանսական շահը չստիպեց նրանց հրաժարվել ապօրինի զբաղեցրած պաշտոնից:

 Սրանց մոտ գերակայեց ատելությունը, Հայ ժողովրդին և պետությանը վնաս տալու անհագ ցանկությունը:
Սրանք հստակ գիտակցում են, որ միևնույն է,

Հանրաքվեով հեռացվելու են ՍԴ-ից, բայց ցանկանում են վերջին վնասը պատճառել Հայ Ժողովրդին և Պետությանը, այն է ստիպեն ժողովրդին և Պետությանը, իրենց հեռացման համար իրականացնել հանրաքվե և ծախսել մոտ 5 միլիարդ ՀՀ դրամից ավել գումար:
 Մինչդեռ այդ գումարով պետությունը կարող էր զենք գնել, Գյումրիում սոցիալական խնդիր լուծել, հիվանդներին օգնել և այլ բարի գործեր կատարել:


Այլ կերպ ասած ՍԴ այս անդամները ապրում են մի կարգախոսով << Ինչը լավ է Հայ ժողովրդի համար, վատ է և անընդունելի, իրենց համար, իսկ ինչը վատ է Հայի համար, երջանկություն է իրենց համար >>:

Սրանք այն մարդիկ են,



որ 20 տարի ապահովել են Սերժի և Քոչարյանի իշխանության վերարտադրումը:
 Սրանք այն մարդիկ են, որոնց ձեռքերը արյունոտվեցին 2008թ-ի մարտի մեկին:


 Ճանաչեք դեմքով Հայ ժողովրդի նզովյալներին, ովքեր Հայ ժողովրդի հանդեպ իրենց ատելությանը հագուրդ տալու համար, այսօր նույնպես, վերջին շնչում, առավել խոշոր չափի վնաս են տալիս մեզ:


Նրանց անուններն են՝
1.ՀՐԱՅՐ ՎԱՐԴԱՆԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
 ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ
2.ԱԼՎԻՆԱ ԲԱԼԱԲԵԿԻ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
 ՀՀ սահմանադրական դատարանի փոխնախագահ
 ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ՝
3. ԱՐԱԻԿ ԹՈՒՆՅԱՆ
 4. ՀՐԱՆՏ ԱՐԱՅԻ ՆԱԶԱՐՅԱՆ
 5. ՖԵԼԻՔՍ ՊԱՊԻՆԻ ԹՈԽՅԱՆ
 6. ԱՇՈՏ ՀԱՅԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 7. ԱՐԵՎԻԿ ՀԱՄԼԵՏԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գտնում եմ, որ ԻՄ ՔԱՅԼԸ պետք է հանդես գա նոր օրենսդրական նախաձեռնությամբ և Հայ ժողովրդի այս յոթ թշնամիներից գանձի հանրաքվեի կազմակերպման համար ծախսված հինգ միլիարդ դրամից ավել ծախսված գումարները, իսկ պաշտոնանկությունից հետո սրանք պետք է դատվեն, որպես Հայրենիքին առավել խոշոր վնաս պատճառած հանցագործներ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Արտակ Գալստյան

ԴԻՏԵԼ