«Կողմ քվեարկել հանրաքվեին՝ նշանակում է կողմ քվեարկել տրանսգենդերության քարոզին». Շարմազանով

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 49 մարդ




Հայաստանի հանրապետության կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Կողմ քվեարկել հանրաքվեին՝ նշանակում է կողմ քվեարկել ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։

Փաշինյանի ռեժիմն Ազգային ժողովում դակեց հակասահմանադրական նախագիծ, որի համաձայն` հանրաքվեին կողմ քվեարկելու դեպքում դադարեցվում են Սահմանադրական դատարանի նախագահի՝ Հրայր Թովմասյանի և դատավորների լիազորությունները։

Հարկ եմ համարում հիշեցնել, որ Փաշինյանի այս հակասահմանադրական նախաձեռնությանն այո ասելը, նշանակում է այո ասել հետևյալ կետերին.

• Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։
• Տրանսգենդերության քարոզին։
• Ազգային «կաղապարներից» հրաժարմանը։
• Ասֆալտին փռելու քաղաքականությանը։


• Սևերի և սպիտակների բաժանմանը։
• Արցախյան հարցում հայեցակարգի և «իզմ»-երի բացակայությանը։
• Քաղաքական ձերբակալություններին։
• Ներդրումների բացակայությանը։

• Եվ վերջապես` այո ասել բռնապետությանը։
Հ.Գ. No pasaran»:

Կողմ քվեարկել հանրաքվեին՝ նշանակում է կողմ քվեարկել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։Փաշինյանի ռեժիմը Ազգային ժողովում դակեց…

Հիշեցնենք, որ երեկ՝ Ազգային ժողովում ընթացող ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նոր հանրաքվե իրականացնելու որոշումը։

ԴԻՏԵԼ